Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ- ում. Ջավադյան
SOCIETYՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողական վարկերի տոկոսադրույքները իջնում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում: «Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է, իսկ նվազագույն չեմ կարող ասել, որովհետև գործիքները տարբեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:
Նա մանրամասնեց, որ կան բիզնես վարկեր, որոնց տոկոսադրույքն 8 տոկոս է: «Կան արտարժույթով վարկեր, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, ես վերջերս տեսել եմ եվրոյով վարկ, որի տոկոսադրույքը եղել է 6.5 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



