Աննա Դովլաթյանը՝ «Կայարան» հեռուստասերիալից հեռանալու և «Outdance» սիթքոմում նկարահանվելու մասին
LIFELife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն «Outdance» սիթքոմի նոր մասնակիցներից է: Life.panorama.am-ի հետ զրույցում Աննան պատմել է «Կայարան» հեռուստասերիալից հեռանալու եւ նոր սիթքոմում նկարահանվելու մասին:
««Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական եւ դերասանական թիմի հետ ոչ մի խնդիրներ չեմ ունեցել, նրանց հետ մինչ այսօր շարունակում եմ իմ ընկերական կապը: Իսկ այդ հեռուստասերիալից հեռանալս պայմանավորված էր նրանով, որ կերպարս սպառվեց: Իմ կարծիքով՝ ես այլեւս անելիք չունեի այնտեղ, իսկ այդ պարագայում իմ կողմից սխալ կլիներ նոր հնարավորությունները բաց թողնել»,- «Կայարան»-ից հեռանալու մասին խոսելիս՝ նշեց Աննան:
Խոսելով «Outdance» սիթքոմի մասին՝ Աննա Դովլաթյանը պատմեց.
«Առաջարկը ստացա «Շանթ» հեռուստաընկերությունից, հանդիպելուց հետո հասկացանք, որ կարող ենք միասին աշխատել: Ինձ համար նորություն էր այս աշխատանքը, քանի որ սիթքոմում, կամ հումորային նախագծում երբեք չեմ նկարահանվել: Այս առումով փորձ չունեի, բայց ուրախ եմ, որ ռեժիսորի հետ խոսելիս հասկացա, որ այդ խնդիրը հեշտ հաղթահարելի է: Հիմա փորձում եմ նկարահանման հրապարակում շատ լինել, հետեւել խաղընկերներիս աշխատանքին»:
Շարունակությունը՝ այստեղ:



