Ավտովթար Գյումրիում. բախվել են «Նիվան» եւ «ՎԱԶ 21063»-ը. կա 4 վիրավոր
LIFEՇիրակի մարզում, հուլիս 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու 8/2 հասցեի դիմաց բախվել են 55-ամյա Անուշավան Գ.-ի վարած «ԲԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 48 ՏՏ 985 համարանիշի եւ 25-ամյա Աղասի Մ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի 34 CA 519 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով «Նիվա»-ի վարորդ Անուշավան Գ.-ն, նրա ուղեւոր 29-ամյա Ռուդիկ Գ.-ն, եւ «ՎԱԶ-21063»-ի ուղեւորներ 28-ամյա Արտավազդ Ս.-ն եւ 27-ամյա Հրայր Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



