Երեւանի փոխքաղաքապետ․ Կվերանորոգենք տրոլեյբուսային ցանցը՝ ուզում ենք հավելենք նաեւ նոր երթուղիներ
SOCIETYԵրեւանի քաղաքապետարանը մտադիր է վերանորոգել տրանսպորտային ցանցը։ Այս մասին NEWS. am–ի թղթակցին հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Վարկային միջոցները ծրագրում են նեգրավել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից։ Վարկից բացի նաեւ ուզում են դրամաշնորհներ գտնել։
Հիմա Երեւանում մնացել է միայն 5 տրոլեյբուսային երթուղի։ Նվազագույն ծրագիրն է վերանորոգել գործող մալուխային ցանցն ու նորոգել շարժական կազմը։ Իսկ հետո ըստ հնարավորության՝ հավելել նոր երթուղիներ։ Երեւանի ուղեւորատար տրանսպորտի սխեմայով առաջարկվում է գիծ՝ Դավիթաշենից դեպի Կոմիտասի պողոտա, այնտեղից՝ կենտրոն։
«Բարելավել այն ինչ կա, պարտադիր պետք է։ Ներկա գնահատականներով, դա մոտ 14 մլն եվրո կպահանջի։ Հետո ամեն ինչ միջոցներից կախված կլինի։ Մենք կդիմենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին ու կխնդրենք օգնել դրամաշնորհների որոնման հարցում։ Այդ դեպքում մեզ ավելի հեշտ կլինի լրացուցիչ երթուղիներ անցկացնելը»,- նշեց Նիկոյանը։



