Տղամարդկանց նորաձևության տարրեր, որոնք գրավում են կանանց (լուսանկարներ)
LIFEԻսկական տղամարդը կարող է ամեն ինչ ասել առանց խոսքերի` միայն իր արտաքինով: Հագուստը, ոճի որոշ տարրեր ու սեփական ճաշակն օգնում են կնոջ համակրանքին արժանանալ խոսակցությունը սկսելուց առաջ:
Որակյալ կոշիկ
Կոշիկը կերպարի կարևորագույն մասնիկն է ու շատ բան է ասում մարդու մասին: Կանայք գիտեն, որ կոշիկը պետք է որակյալ ու մաքուր լինի ու համադրվի հագուստի հետ, ահա թե ինչու նրանք ուշադրություն են դարձնում դրա վրա:

Սպորտային շապիկ

Հենլեյ ոճի շապիկները գրավում են յուրաքանչյուր կնոջ, դրանք գեղեցիկ ընդգծում են պարանոցն ու ավելի գրավիչ դարձնում տղամարդուն:
Ջինս ու սպիտակ վերնաշապիկ
Ջինսն ու սպիտակ վերնաշապիկը շատ պարզ, բայց, միևնույն ժամանակ, տղամարդկային համադրություն է, որը գրավում է կանանց մեծամասնությանը:

Բարակ փողկապ ու շապիկի ծալած թևեր
Գործունյա ու ազատ լինելու համադրությունը խոսում է այն մասին, որ տղամարդը հիմնականում զբաղված է լինում, բայց նրա կյանքում միայն աշխատանքի համար չէ, որ տեղ կա:

կոստյում՝ հատուկ պատվերով
Լավ կոստյումը դասականություն է, իսկ դասականությունը հավերժական է: Կատարելապես սազող կոստյում կրող տղամարդը միշտ գրավում է կանանց ուշադրությունը:

Գլխարկներ
Տղամարդուն սազող գլխարկն ինքնատիպություն է հաղորդում նրան ու առանձնացնում ամբոխից:

Խնամված արտաքին
Պետք է հիշել, որ աքսեսուարներն ու նորաձև տարրերը ոչ մի նշանակություն չունեն, եթե տղամարդը խնամված չէ: Կոկիկ արտաքինը միշտ էլ հաճելի է:




