Ադրբեջանցի պատգամավորը միջազգային հանցագործություն իրականացնելու կոչ է արել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, ադրբեջանցի օրենսդիրը կոչ է արել պատերազմ հայտարարել Հայաստանին: «Պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի լինի: Մենք պետք է սովորենք ապրել, գիտակցելով, որ գտնվում ենք պատերազմի վիճակում»,- ասել է Ալիզադեն՝ հավելելով, որ խնդիրը կարելի է լուծել միայն պատերազմով:
Հուլիսի 4-ին ձեռնարկած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը սաստկացնում է ատելության քարոզչությունն ու պաշտոնական կամ կիսապաշտոնական լրատվամիջոցները ծառայեցնում է որպես անհանդուրժողական ու ռազմական քարոզչության գործիքներ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



