Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի իշխող քաղաքական ուժը Նախագահի պաշտոնում կառաջադրի Բակո Սահակյանի թեկնածությունը

SOCIETY

Շուշիի մշակույթի կենտրոնում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարը, որը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանրապետության և կուսակցության օրհներգերի հնչեցումից հետո Արցախի իշխող քաղաքական ուժի համագումարի օրակարգը շուրջ 370 պատվիրակներին ներկայացրել է կուսակցության ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգելուց հետո համագումարի պատվիրակները հաստատել են կուսակցության նախագահի հաշվետվությունից, 2017թ.-ի հուլիս ամսում խորհրդարանի կողմից հանրապետության նախագահի ընտրության հարցում կուսակցության դիրքորոշման, վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունից և կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունների հարցերից կազմված օրակարգը:

ԱՀԿ նախագահհանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ողջունելով համագումարի պատվիրակներին, նշել է, որ կուսակցությունը շուրջ տասը տարի հանդիսանում է հանրապետության դոմինանտ քաղաքական ուժը, որը երկրի մյուս առաջատար քաղաքական ուժերի հետ միասին մեծ պատասխանատվություն է ստանձնել ինչպես առաջընթացի, այնպես էլ թերացումների համար:

«Արցախի առաջատար մյուս քաղաքական ուժերիինչպես նաև ընդդիմության հետ միասին մեզ հաջողվել է հանրապետության սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ առաջընթաց գրանցելՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովումից ստացված գումարները մենքշարունակ ուղղել ենք սոցիալական ծրագրերի քանակի ու ծավալների ավելացմանըԱրդյունքում, 2007թ.-ից սկսած մեր երկրում ծնունդների թիվըտարեկան շատացել է՝ 2050-ից հասնելով մինչև 2500-իՏնտեսության ոլորտում մեզ հաջողվել է ոչ միայն դիվերսիֆիկացնել առկահնարավորությունները,­ այլև՝ ստեղծել և զարգացնել նոր ուղղություններՄասնավորապեսէլեկտրաէներգիա սպառող երկրից անցած տասըտարիներին մեզ հաջողվել է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ զուգահեռ ավելացնելով ներքին սպառման ծավալներըԿառուցվել էՀայաստանի հետ կապող Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ երկրորդ մայրուղիննույն հատվածում կառուցվել է երկրորդ օդային գիծըորնապահովում է մեր հանրապետության էներգետիկ անվտանգությունըՇուրջ 450 մլրդ դրամի շինարարություն է կատարվել մեր երկրումորոնցարդյունքում կառուցվել են բազմաթիվ նոր դպրոցներմանկապարտեզներբնակարաններջրագծեր և այլնՄեծ ներդրումներ են կատարվելգյուղատնտեսության և առողջապահության ոլորտներում»,- ասել է Ա Հարությունյանը և հավելել, որ բոլոր այդ ծրագրերը հաջողվել են իրականացնել առաջին հերթին հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև առաջիկա նախագահական ընտրություններին՝ նշելով, որ ինչպես տասը տարի առաջ նախագահ Սահակյանի հետ սկսել են «Միասին հանուն Արցախի» կարգախոսով, այսօր էլ քաղաքական մյուս առաջատար ուժերի՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Արցախի ժողովրդավարական կուսակցության» հետ քաղաքական համաձայնության են եկել Սահմանադրությամբ սահմանված անցումային շրջանի նախագահի պաշտոնում առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը:

«Բակո Սահակյանի գլխավորությամբ մեզ հաջողվել է երկրում շատ լուրջ առաջընթաց ապահովելՏասը տարի առաջ նախագահի նախընտրականծրագիրը շատերը թերահավատությամբ էին կարդումայսօր արդեն այդ ծրագրի գերակշիռ մասը իրականություն է դարձելՀամոզված եմ՝առաջիկա տարիներին մեզ հաջողվելու է զարգացնել այն ծրագրերըորոնք տարիներ առաջ սկսել ենք ու հաջողություն ունեցել»,- ասել է Հարությունյանը:

Այնուհետև համագումարի քննարկմանն է դրվել առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հարցը: Համագումարը միաձայն լիազորել է ԱԺ «Հայրենիք» խմբակցությանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու և սատարելու Բակո Սահակի Սահակյանի թեկնածությունը:

Օրակարգի համաձայն՝ համագումարը լսել և հաստատել է կուսակցության վերստուգիչ-վերահսկիչ­ հանձնաժողովի նախագահի հաշվետվությունը, ապա տեղի են ունեցել կուսակցության կենտրոնական խորհրդի կազմի և նոր նախագահի ընտրություններ: Համագումարը հաստատել է 77 հոգանոց խորհրդի կազմը, ապա նորընտիր կենտրոնական խորհրդի միաձայն որոշմամբ կուսակցության նախագահ է վերընտրվել Արայիկ Հարությունյանը:

Շնորհակալություն հայտնելով կրկին վստահություն ցուցաբերելու համար՝ իր ելույթում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահը անդրադարձել է հիմնականում կուսակցական շինարարությանը, ԱՀԿ առաջիկա ծրագրերին և կուսակցություն-հասարակություն ամենօրյա կապի ամրապնդման աշխատանքներին:

Կուսակցական պատվիրակների կողմից առաջադրած մի շարք հարցերի քննարկումից հետո «Ազատ Հայրենիք» կուսակցության 6-րդ համագումարն ավարտել է իր աշխատանքները»:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League