Երազում էի մանուկ ժամանակ, իսկ հիմա նպատակ եմ դնում և փորձում հասնել դրան. Բեն Ավետիսյան
LIFECitylife.am- Բե՛ն, հեռուստադիտողները այժմ Ձեզ ճանաչում են «Երանի» հեռուստասերիալից: Կասեք` առաջիկայում ի՞նչ նոր կերպարներում կարող ենք Ձեզտեսնել:
Բեն– Առաջիկայում չեմ կարող ասել ինչ կերպարներում կտեսնեք, քանի որ դեռ նկարահանվում է «Երանի»-ն, ու ես դեռ մարմնավորում եմ Արամի կերպարը:
Citylife.am– Կպատմեք, թե ինչպե՞ս եղավ հեռուստասերիալի հրավերը:
Բեն– Այն եղավ շատ պատահական: Կենտրոն հերուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանը առաջարկեց նոր սերիալի գլխավոր կերպարում հանդես գալ, որն ընդունելը ինձ համար մեծ պատասխանատվություն էր: Ես այն ընդունեցի և այսօր շարունակում եմ ստեղծագործել Կենտրոն հեռուստաընկերությունում՝ «Երանի» հեռուստասերիալում:
Citylife.am- Հետագայում կրկին կցանկանայի՞ք նկարահանվել հեռուստասերիալներում:
Բեն– Իհարկե կցանկանայի, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով սիրում է իր գործը, ուզում է շարունակել աշխատել իր մասնագիտական գործով, այդ թվում՝ ես:
Citylife.am– Բե՛ն, ի՞նչ դեր կցականայիք խաղալ, կամ ի՞նչ կերպարում եք Ձեզ տեսնումայժմյան ֆիլմերում:
Բեն– Այժմյան շատ քիչ հետաքրքրող ֆիլմեր եմ տեսնում Հայաստանում, որտեղ կցնականայի որևէ դեր ստանձնել, իսկ ընդանրապես կերպարի առումով կցանկանայի խաղալ գրեթե բոլոր կերպարները:
Citylife.am- Այս հարցը շատ է հետաքրքրում աղջիկներին՝ արդյոք դուք ունե՞ք ընտրյալ:
Բեն– Ոչ, դեռ չունեմ ընտրյալ:
Citylife.am– Արդյոք դժվա՞ր է սիրվել հանդիսատեսի կողմից: Ի՞նչ է անհրաժեշտդերասանին կամ դերասանուհուն նրանց հավանությանը արժանանալու համար:
Բեն– Լինել սիրված, ինձ համար չի նշանակում անել դժվար կամ հեշտ բան: Դու կամ կսիրվես կամ էլ ոչ: Ճաշակները տարբեր են, պետք է լինել այնպիսին, ինչպիսին՝ կաս: Իսկ որպես դերասան կասեմ՝ պետք է լինել ավելի օրգանական, որպեսզի քո կերպարը հավանեն և պետք է համեստ լինել որպես մարդ:
Citylife.am– Ի՞նչ նորություներ ունեք, որոնց մասին կցանկանայիք խոսել:
Բեն– Նորություներ դեռ չունեմ, որոնց մասին կցանկանայի խոսել:
Citylife.am– Ի՞նչ է երազում այսօր Բեն Ավետիսյանը:
Բեն– Երազանքները ինձ համար չեն, ինձ մոտ նպատակներ են: Երազում էի մանուկ ժամանակ, իսկ հիմա նպատակ եմ դնում և փորձում հասնել դրան: Լինել հաջողակ գործում, և ինչքան հնարավոր է շատ բարի գործեր անել:
Citylife.am– Ի՞նչ եք անավարտ թողել այս տարում, որն այդպես էլ կյանքի չկոչվեց:
Բեն– Ինձանից կախված ոչ մի բան անավարտ չեմ թողել: Փառք Աստծո, ամեն ինչ այս տարվա համար արված է:
Citylife.am- Եվ վերջում՝ մոտենում է Ամանորը, ի՞նչ սպասելիքներ ունեք Նոր Տարուց:
Բեն– Ինչպես միշտ, այս տարի ևս ուզում եմ, որ բարի և ամենակարևորը խաղաղ տարի լինի: Լինի կապույտ երկինք, չլինի պատերազմ: Առողջ ու ստեղծագործական վերելքների, սիրո և երջանկության, մաքրության և հավատի տարի լինի:
Citylife.am- Շնորհակալ եմ, Բ՛են, հաճելի հարցազրույցի համար: Citylife.am-ը մաղթում է, որ՝2017-ը Ձեզ համար լինի գործնական և անձնական կյանքի վերելքների տարի:



