Շպռոտը՝ Դիլիջանում (ֆոտո)
LIFEՇպռոտը վայելում է վերջին օրերը Հայաստանում։ Հուլիսի 10-ին նա կրկին կմեկնի Միացյալ Նահանգներ։ Յոթ տարի հայրենիքում չեղած երգչուհին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր, որ շատ է ցանկանում ժամանակ գտնել Դիլիջան այցելելու համար։
Եվ, ահա, նա իր Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք արվել են Դիլիջանի գեղատեսիլ բնության գրկում։


Ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչուհին կիսվել էր Հայաստան գալուց հետո իր առաջին զգացողություններով.
«Երբ մենք մտանք Հայաստան, եւ ինքնաթիռից գիտեի, որ արդեն Հայաստանի սահմանում ենք, ու տեսա Մասիս սարը, չեք պատկերացնի՝ ինչ կատարվեց ինձ հետ, սկսեցի բարձր ձայնով լացել: Գիտեք, ես ամեն օր տեսել եմ Մասիս սարը իմ պատուհանից ու յոթ տարի չէի տեսել այդ գեղեցիկ տեսարանը: Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր: Մինչեւ հիմա չեմ հավատում աչքերիս, չեմ հատավում, որ Երեւանում եմ: Մայրիկս եւ քույրիկս փուչիկներով եկել էին օդանավակայան՝ ինձ դիմավորելու, փաթաթվեցինք, լացեցինք, բայց դա, իհարկե, ուրախության արցունքներ էին: Անբացատրելի ապրումներ ունեցա»։



