Գեղեցկությանը նպաստող անսովոր պրոցեդուրաներ
LIFE1. Այտի մկանների մերսում։ Այն նոր և արտասովոր տեխնիկա է, նպատակն է՝ մաշկը ավելի հարթ դարձնել, իսկ մաշի գույնը՝ առողջ։ Մերսողները իրենց մատները մտցնում են հաճախորդի բերանի մեջ և ներսից մերսում մկանները։ Նման մերսման սիրահարներ են՝ Անջելինա Ջոլին, Քեյթ Մոսը և Սքարլեթ Յոհանսոնը։
2. Օձերով մերսում։ Օձերը թունավոր չեն լինում, նրանց, մինչև հաճախորդների մարմնի վրա դնելը, լավ կերակրում են։ Ընթացակարգին մասնակցում են մինչև 6 օձ՝ մեծերը մկանային ցավն են հեռացնում, իսկ փոքրերը՝ սթրեսը։
3. Խխունջի լորձ։ Այն օգնում է ազատվել սպիներից, պզուկների դեմ է պայքարում և մաշկը ձգելու հիանալի միջոց է։
4. Թռչունների ծերտից պատրաստված դիմակներ։ Դրանցից հոտ չի գալիս։ Թռչնի ծերտը պարունակում է հզոր ֆերմենտներ, որոնք օգնում են հեռացնել մաշկի մեռած բջիջները, ինչպես նաև դեմքին առողջ գույն և փայլ են հաղորդում։ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները այս պրոցեդուրայից հաճախ են օգտվում։
5. Դեմքի և մարմնի համար կրակից դիմակ։ Չինաստանում այն ամենահայտնի հակատարքիային դիմակն է։ Մարմնի տարբերի մասերի և դեմքի վրա սրբիչ են դնում, որը թաթախված է լինում սպիրտի մեջ։ Ապա սրբիչը այրում են։ Այն մի քանի վայրկյան մնում է մարմնի և դեմքի վրա, որի հետո այն հանգցնում են մեկ այլ սրբիչի օգնությամբ։
6. Ոսկիով դիմակ։ Նման պրոցեդուրա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ Ոսկին սպիտակեցնում է մաշկը, հեռացնում կնճիռները, տոնուս հաղորդում։ Դեմքը և մարմինը հատուկ 24 կարատանոց ոսկու հեղուկ են ծածկում։ Այս պրոցեդուրայի գինը միայն դեմքի հատվածի համար 200 դոլար է կազմում, իսկ ամբողջ մարմնի համար՝ 2000 դոլար։
7. Կակտուսներով մերսում։ Պրոցեդուրայից առաջ կակտուսից հեռացնում են փշերը։ Սկզբում մարմինը ծածկում են կակտուսներով, ապա մարմնի վրա ցանում պերճածաղիկ հյութ։
8. Թայվանական ապտակներով մերսում։ Նման պրոցեդուրայի արժեքը 15 րոպեն՝ 350 դոլար է ու այն մեծ հայտնիություն է ձեռք բերել թայվանցի կանանց շրջանում։ Պրոցեդուրան բաղկացած է թեթև ապտակներից։



