Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը սեփական բնակչությանը որպես վահան է օգտագործում. Դավիթ Բաբայան

SOCIETY

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ոչ այլ ինչ են, քան դասական հանցագործություն և ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպիսի որակում տվեց ադրբեջանական ագրեսիային։ Նա նշեց, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ադրբեջանական կողմի գործողությունները, քանի որ ահաբեկիչներն ու հանցագործները տրամաբանությամբ չեն առաջնորդվում, այլ նենգ և հիվանդագին գաղափարներով։ 
«Դրան էլ գումարած այն սկանդալը, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով սատարում է ահաբեկիչներին. հենց այդ ֆոնին այսպիսի խախտումներ են արվում։ Իհարկե, այս ամենն ընդհանրապես տրամաբանական չէ, բայց ինչպես գիտենք ահաբեկիչները տրամաբանությամբ չեն շարժվում։ Նրանք հայկական կողմից միշտ էլ ստացել են համարժեք պատասխան։ Հիմա սահմանին նույն իրավիճակն է, ինչ ամեն օր է տեղի ունենում։ Մենք բազմիցս ասել ենք, որ երբևիցե առաջինը չենք խախտելու հրադադարի ռեժիմը, և մեր հայեցակարգը ակտիվ պաշտպանությունն է»,- շեշտեց Բաբայանը։ 
Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում, որ հայկական կողմը կրակ է բացում իրենց գյուղերի ուղղությամբ, բայց հակառակորդը իր կրակակետերը հենց այդ ուղղությամբ է տեղակայել։ Այդ ամենի վերաբերյալ Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդը որպես վահան է օգտագործում սեփական բնակչությունը։ 
«Իրենք տեղակայում են զենքեր, զինատեսակներ, հատկապես թնդանոթներ, հրետանիներ հենց բնակավայրերում և այնտեղից կրակում մեր դիրքերի վրա։ Նույնիսկ այդ դեպքում մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ այդ կրակակետերը գտնվում են ինչ-որ հեռավորության վրա քաղաքացիական բնակչությունից և վնաս չեն պատճառում բնակչությանը։ Տվյալ կրակակետի ոչնչացման արդյունքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել, բայց ադրբեջանական կողմը դա շահարկում է։ Մենք գիտենք, որ նրանք շատ հարուստ փորձ ունեն սեփական բնակչությանը վնաս պատճառելու, սպանելու և այլ ազգի վրա մեղքը բարդելու։ Դրա ամենավառ և սարսափելի դրսևորումը Խոջալուում եղավ։ Նրանք ոչնչացրին սեփական բնակչությունը իշխանության պայքարի համար և զուգահեռ այդ ամենի մեջ մեղադրեցին հայկական կողմին։ Երբ լինում են դեպքեր, որ մենք պատասխանում ենք, Ադրբեջանում միշտ խուճապ է առաջանում»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։ 
Նրա համոզմամբ Ադրբեջանը ներարկում է իր բնակչությանը հայատյաց գաղափարներ, որպեսզի շեղի առկա խնդիրներից որպես թիրախ ընդունելով հայությանը։ 

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվելԱլխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

 

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift