Անգլիայի 59-ամյա բնակչուհին Ժոզե Մոուրինյոյի պատվին 20 դաջվածք է արել
VIDEOԱնգլիայի 59-ամյա բնակչուհի Վիվեն Բոդիկոտը պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար խելագարվում է։ Նա Մարիոյի պատվին 20 հատ դաջվածք է արել մարմնի վրա։
«Նա ոչ թե յուրահատուկ է, այլ միակն է։ Եթե ես իրականում նրան տեսնեի, միգուցե մահանայի»,-նշել է վերջինս։
Բոլոր դաջվածքների վրա նա ծախսել է 1033 դոլար, շատերն արվել են 77 դոլարով, իսկ ամենաթանկ դաջվածքը եղել է 322 դոլար։ Իսկ այս բոլոր ծախսերը հոգում է նրա 76-ամյա ամուսինը։ Չնայած նրան, որ ամուսինը չի կիսում վերջինիս նախասիրությունը, սակայն նրան հաճելի է իր սիրելիիին երջանիկ տեսնել։
Վիվեն Բոդիկոտը պատմել է, որ մի անգամ Սուրբ Ծննդյան ժամանակ նրա թոռները ասել են, որ Ժոզեին հեռացրել են Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից և տոնական ընթրիքը հետաձգվել է, քանի որ նա իրեն վատ է զգացել։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



