Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Պատկերացնում եմ Հայաստանից արտագաղթած մարդու դեմքը, ով տեղեկանում է, որ իր 20 հեկտար հողը կոպեկներով վաճառել են». տնտեսագետ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե Հայաստանից արտագաղթածների հողերը առանց նրանց պատշաճ տեղեկացնելու վաճառեն, դա շահերի ոտնահարում է լինելու: Կնշանակի՝ կառավարությունը գտել է մեխանիզմ այդ մարդկանց ձեռքից հողը վերցնելու: Այնպես որ, առանց մարդուն լիարժեք տեղեկացնելու նրա հողի հետ գործարք անելու արդյունքում համատարած դատական հայցեր կլինեն: Անգամ հնարավոր է բողոքարկվի օրենքի սահմանադրականության հարցը:

Այս մասին «Փաստ»–ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հողային օրենսգրքի առաջարկվող փոփոխությանը, որով Հայաստանից հեռացած և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը կզրկվեն իրենց սեփական գյուղատնտեսական հողերից, եթե դրանք չվաճառեն 1 տարվա ընթացքում: Հակառակ դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով, օրինագծի ընդունման դեպքում, կզբաղվեն համայնքապետերը: Ընդ որում, փոփոխության հեղինակները չեն նախատեսում անհատապես ծանուցել սեփականատերերին, այլ հողերի վաճառքի մասին հրապարակել մամուլում:

Ավելի վաղ «Փաստի» հարցին, թե պարտադիր չէ՞, որ Հայաստանից հեռացածները օրենքով տեղեկանան մինչ աճուրդը, Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանն ասել էր. «Չէ, օրենքն ինքը նորմատիվ ակտ է: Տեղեկացվում են անձինք այնքանով, որքանով նորմատիվ ակտը հրապարակվում է: Մամուլի հրապարակումները, կարծում եմ, բավարար են, որ մարդիկ տեղեկանան: Հատկապես, որ էստեղ հաստատ բարեկամներ կունենան, որոնք իրենց տեղյակ կպահեն»: Հստակեցմանը, թե իսկ եթե Հայաստանում բարեկամ չունե՞ն, նախարարության ներկայացուցիչը պատասխանել էր. «Դե դա արդեն ռիսկային է: Ուրմեն հողը կօտարվի, իրենք փոխհատուցում կստանան: Երբ որ համայնքն օտարի աճուրդով այդ հողերը, գումարը տրվելու է սեփականատիրոջը: Հողը փոխհատուցմամբ է օտարվելու շուկայական գնով: Անձին անպայման գումար տալու են»:

«Ծախեն, վերջացնեն, տանեն մի 50 հազար դրամ տան, ասեն՝ գիտես, քո հողն էսքանով վաճառեցինք: Ես դա ճիշտ վարքագիծ չեմ համարում»,– ասաց տնտեսագետը՝ հավելելով. «Հայը արտասահմանում նստած չի հետևելու, թե արդյոք իքս կայքում իր հողը դրվել է վաճառքի, թե՝ ոչ: Չի բացառվում, որ այդ հողերը հայտնվեն մի քանի պաշտոնյայի կամ օլիգարխի ձեռքերում, քանի որ այդ դեպքում ավելի էժան գներով կարելի է գնել, քան այն գներով, որով հիմա դրանք վաճառվում են: Պետք է գնահատական տրվի ողջ հողային մասսային: Հասկանալի է, որ պետության համար կարևոր է ոչ թե սեփականատերը, այլ հողերի օգտագործումը, քանի որ օգտագործման դեպքում ինքը ՀՆԱ է ավելացնելու: Սակայն պետությունն ունենալու է իրավական խնդիր: Մարդուն պատշաճ տեղեկացրեք, նոր նրա ձեռքից վերցրեք: Հակառակ դեպքում՝ նրան իր հողը տնօրինելու իրավունք չես տալիս»:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նաև «Փաստի» հետ զրույցում հարց բարձրացրեց, թե ինչու է կառավարությունը հայացքն ուղղել արտագաղթածների հողերին, և արդյոք հստակ բաժանո՞ւմ է արված ՝որքանով են իրենց հողերը օգտագործում արտագաղթածներն և չարտագաղթածները:

«Եթե Հայաստանում մնացածների հողը մինչև վերջ չի օգտագործվել, արտագաղթածների հողերին անցնել չի կարելի»,– ասաց տնտեսագետը՝ տեսակետ հայտնելով, որ կառավարությունն իր հայացքը արտագաղթածների հողերին է հառել, որովհետև դրանք ամենահեշտ վաճառվելիք և ոչ խնդրահարույց հողերն են, քանի որ այդ հողերը վաճառելու դեպքում սեփականատիրոջ շահերը պաշտպանող չկա:

«Եթե Հայաստանում մի կտոր հող ունեին, ինչն իրենց կապում էր Հայաստանին, այս քայլով ևս խթան կարող է ստղեծվի, որ էլ երբևէ չվերադառնան Հայաստան: Պատկերացնում եմ Հայաստանից արտագաղթած մարդու դեմքը, ով տեղեկանում է, որ իր 20 հեկտար հողը կոպեկներով վաճառել են»,– ասաց Խաչատրյանը:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League