Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Կարինե Դանիելյան. «Սևանից ջուր են վերցնում, որ որոշ օլիգարխների տարածքները ջրե՞ն». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սևանից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին կառավարության որոշումը հերթական անգամ հունից հանել է թե՛ բնապահպաններին և թե՛ հասարակությանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես միանշանակ դեմ է այդ որոշմանը, որի մասին հայտնել է իր կարծիքը օրերս ԱԺ–ում այդ թեմայի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ:

«Ես կարծում եմ, որ դա շատ կոպիտ սխալ է կառավարության կողմից, առավել ևս, որ Բնապահպանության նախարարությունը երկու անգամ դեմ է արտահայտվել երեք տարվա ընթացքում 1 միլիարդ խորանարդ մետր ջրառի, ինչպես նաև այս տարվա 100 միլիոն խորհանարդ մետր ջրառ իրականացնելու կառավարության այդ որոշմանը: Ես չեմ հասկանում, թե ինչու կառավարությունը դա հաշվի չի առնում»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Դանիելյանը:

Նրա դիտարկմամբ ամեն տարի նույն պատճառաբանությամբ, թե՝ ջրամբարները դատարկ են, Սևանի ջուրն է դատարկվում, բայց ամենավատն այն է, որ բնապահպանները չեն հավատում, որ այս որոշումը միայն այս տարվա համար է: Իսկ որպես կասկածների հիմնավորում նշում են այս տարվա հունվարին Կառավարությունում քննարկված Սևանում մոտ 1 միլիարդ խորանարդ մետր ավելորդ ջուր լինելու մասին հարցը, չնայած, որ Սևանում ավելորդ ջուր ընդհանրապես լինել չի կարող:

Ի դեպ, դեռևս խորհրդային տարիներին 40 գիտահետազոտական ինստիտուտների մասնակցությամբ կատարված բազմապրոֆիլ ուսումնասիրության համաձայն, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ Սևանի էկոհամակարգը վերականգնելու համար հարկավոր է Սևանի բարձրությունը նվազագույնը մինչև 1903,5 մ–ի հասցնել: Ու թեև լճի բնական բարձրությունը պետք է 1916 մ լինի, բայց այս պայմաններում և այսպիսի մոտեցմամբ դրան մենք երբեք էլ չենք կարողանա հասնել, համոզված է Կ. Դանիելյանը:

«Տարիներ շարունակ Սևանի ջուրը բաց է թողնվել տնտեսական խնդիրներ լուծելու համար: Օրինակ՝ չեն շահագործվել Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները և խնայվել են այդ գումարները: Սևանից բաց թողնված ջրով աշխատեցրել են նաև Սևան–Հրազդան համալիրը և կրկին գումարներ են կուտակվել: Այնպես որ, կառավարությունների հիմնավորումները շատ ավելի տնտեսական են եղել ու կան: Բայց նույն կառավարությունները չեն մտածում, որ դրա հետևանքով առաջացած ռիսկերը կառավարելի չեն: Նույնիսկ հաշվի չեն առնվում նաև սեյսմիկ վտանգի առկայությունը: Ապացուցված գիտական փաստ է, որ երբ ջրամբարներից միանգամից մեծ քանակությամբ ջուր են բաց թողնում սեյսմիկ ակտիվություն է առաջանում, իսկ մեր սեյսմիկ ակտիվ գոտում նման բաներ անել չի կարելի»,– ասաց բնապահպան գիտնականը:

Խոսելով ամեն տարի կառավարության ներկայացրած նույն՝ ջրամբարներում ջուր չլինելու հանգամանքի մասին, նա նշեց, որ երկու ջրամբար թեև լիքն են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք այնուամենայնիվ լիարժեք չեն լցվել, բայց այդ պատճառաբանությունը եթե համադրում ենք Սևանից բաց թողնված ջրի կորուստների հետ, ապա կարելի է միանշանակ պնդել, որ Սևանին ձեռք տալ պետք չէ:

«Կառավարությունն առաջին անգամը չէ, որ նման պատճառաբանություն է անում, բայց եթե նայենք ոռոգման ժամանակ արձանագրվող կորուստները, ապա ստացվում է, որ պարզապես անիմաստ է Սևանից ջուր բաց թողնելը»,– ասաց Կ. Դանիելյանը:

Առաջին անգամ հայրենի կառավարությունը 2007 թ–ին է հայտարարել, թե ջրամբարները դատարկ են և Սևանից հարկավոր է ջրառ իրականացնել: Բայց բնապահպանների բողոքից հետո հարցը փակվել է: 2008–ին Կառավարությունը նույն պատճառաբանությամբ փորձ է կատարել կրկին Սևանա լճից ջուր բաց թողնել: Այդ ժամանակ էլ բնապահպանների կողմից ֆիքսվել է, որ ջրամբարները ջրով լիքն են, տարին սակավաջուր չի եղել, իսկ կառավարության փաստարկները սին են:

«Լիքը ջրամբարների նկարները բերեցինք ու հանձնեցինք և՛ Ազգային ժողովին, և՛ կառավարությանը և մեր վեճի արդյունքում որոշվեց ստեղծել նախագահին առընթեր Սևանի հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական հատուկ հանձնաժողով: Ես նույնպես ներգրավված եմ եղել այդ հանձնաժողովում: Բայց քանի դեռ Վլադիմիր Մովսիսյանն էր ղեկավարում հանձնաժողովը, հանձնաժողովը բավականին արդյունավետ և ակտիվ աշխատում էր: Հիմա, երբ լուսահոգի Վ.Մովսիսյանը չկա, նրա փոխարեն Յուրի Ջավադյանն է, բայց հանձնաժողովն արդյունավետ չի աշխատում: Մենք դեռևս չենք քննարկել այս շատ կարևոր հարցը, իսկ Ակադեմիայի փորձագիտական հանձնաժողովը, չնայած լճի հիմնական մասնագետի առարկություններին, այնուամենայնիվ դրական եզրակացություն է տվել այս որոշման վերաբերյալ»,– ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը:

Տիկին Դանիելյանը նույնպես Ակադեմիայի կողմից տրված դրական եզրակացության հիմքում տեսնում է ինչ–որ անձանց օգտին պատվեր իրականացնելը: Խոսելով կորուստներից, նա նաև հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռևս 2013 թ–ին պարզվել է, որ Սևանից Հրազդանի ՋԷԿ–ի համար բաց է թողնվել մոտ 500 մլն խորանարդ մետր ջուր, որից կորուստը կազմել է 175,5 մլն խորանարդ մետր: Գրեթե նույն պատկերն է եղել նաև հետագա տարիներին, ինչը նույնպես վկայում է, որ Սևանից ջուր բաց թողնելու պնդումը ոչ թե ինչ–որ տնտեսական հիմքեր ունի, այլ «կորստի» անվան տակ ջուր փախցնելն է, որի հետևում լուրջ գումարներ են թաքնված, որն ամենայն հավանականությամբ կարող են լուրջ կոռուպցիոն ռիսկեր պարունակել:

«Կորուստներ որոշ չափով իհարկե կարող են լինել, բայց այդ քանակության կորուստը, որը օֆիցիալ տվյալներով 40–45%–ի է հասնում, իսկ փորձագիտական որոշ տվյալների համաձայն 70–90%–ի են հասնում, չպետք է նման պատկեր լինի: Եվ իհարկե, հնարավոր է, որ որոշ օլիգարխներ իրենց հսկա տարածքները ջրելու համար են այդ ջուրն օգտագործում և դրա դիմաց չեն վճարում՝ այն համարելով «կորուստ»»,– ասաց Կ. Դանիելյանը:

Նա նաև նշեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են նաև, որ չնայած Սևանա լճի ափերն այդպես էլ լավ չեն մաքրվել, սակայն ջրի մակարդակի բարձրացման և լճի ինքնամաքրման ներուժի շնորհիվ ջրի որակը անհամեմատ լավացել է: Բայց հենց ջրի մակարդակը իջեցնեն, կրկին հակառակ պրոցեսը կսկսվի: Բնապահպանը հիշեցրեց նաև, որ բնության մեջ ամեն ինչ, այդ թվում նաև ջրային ռեսուրսներն իրար հետ փոխկապակցված են: Եվ երբ Սևանի մակարդակն իջեցվել է, Սևանի ջրավազանի տարածքի աղբյուրները սկսել են ցամաքել, իսկ երբ Սևանի մակարդակը բարձրացավ, աղբյուրները սկսեցին վերականգնվել և չի կարելի թույլ տալ, որ բնական աղբյուրները կրկին ցամաքեն:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League