Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ

SOCIETY

2017թ. հունիսի 25-30-ը Հռոմում տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (այսուհետ՝ ՈւՄՎ) գլխավոր խորհրդաժողովը։ Արդեն գրել եմ այս համաժողովի բացառիկ ներկայացուցչականության, ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովում բարձրացված հարցերի խոր բովանդակության և արդիականության մասին։ Այժմ, համաժողովի ավարտից մեկ շաբաթ անց, միանգամայն նորովի եմ հասկանում հռետորների ելույթները, Տիեզերական պատրիարք, Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոսի, Մոսկվայի և Համայն Ռուսիո սրբազան Պատրիարք Կիրիլի, Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի Պատրիարք Թեոդորոս 2-րդի, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի ողջույնի ուղերձները։ Հատկապես հարկ է նշել Հռոմի Սրբազնագույն պապ Ֆրանցիսկոսի ողջույնի ուղերձը։ Այն համակված էր համաշխարհային Քրիստոնեության միավորման անայլընտրանքայնության և սուր պահանջվածության հանդեպ խոր հավատով։ Հռոմի պապն իր ուղերձում վստահություն հայտնեց, որ միայն միավորվելով կարելի կլինի վերացնել համաշխարհային ահաբեկչությունը, միայն համաշխարհային բոլոր կրոնների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ է կարելի հաղթել այդ մեծ չարիքը, որը սպառնում է ոչնչացնել մեր քաղաքակրթությունը։

Հատկանշական է, որ ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի ամբիոնից ներկայացվեց Համաաֆրիկյան խորհրդարանի նախագահի ողջույնը, որը հնչեցրեց Մոզամբիկի Հանրապետության խորհրդարանի նախագահ, տիկին Վերոնիկա Նաթանաել Մակամո Դելովոն։

Գլխավոր խորհրդաժողովի ամբիոնից հնչած բոլոր ուղերձները համակված էին ինչպես աշխարհի ճակատագրի համար տագնապով, այնպես էլ վճռականությամբ՝ անել ամեն ինչ, որպեսզի միավորվեն բարի կամքի տեր բոլոր մարդիկ՝ անկախ իրենց դավանանքից, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու համար, մեր աշխարհը գլոբալ պատերազմի և քաոսի խորխորատը չներքաշելու նպատակով։

ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի 24-րդ լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի անունից հանդես եկա նաև ես։ Թե ինչպիսին էր իմ ելույթը՝ թող դատի ընթերցողը։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ՈւՄՎ) 24-ՐԴ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

(ՀՌՈՄ, 27 ՀՈՒՆԻՍԻ 2017Թ.)

 

Հարգելի պարոն նախագահ Սերգեյ Պոպով, հարգելի պարոն Գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդիս, Ձերդ սրբազնություններ, գործընկերներ։ Սա իմ առաջին ելույթն է հայտնի քաղաքական գործիչների, գիտնական-աստվածաբանների, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների գերաշնորհ հայրերի, 21 երկրների ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի պատգամավորների այսքան հեղինակավոր լսարանի առջև։ Սա, ինչ խոսք, յուրաքանչյուր ելույթ ունեցողի վրա բարձր պատասխանատվություն է դնում։

Հարգելի գործընկերներ, նախ կուզենայի սկզբունքային անհամաձայնությունս հայտնել Ալեքսանդրիայի ուղղափառ եկեղեցին (Ալեքսանդրիայի պատրիարքություն) ներկայացնող գործընկերոջ հետ։ Եգիպտոսի՝ ինձնից առաջ ելույթ ունեցած ներկայացուցչուհին, հղում կատարելով Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի պատրիարքի խոսքերին, հայտարարեց, թե վերջերս Եգիպտոսում քրիստոնեական եկեղեցիների բարբարոսական հրդեհումներից հետո պատրիարքն ասել է. ավելի լավ է պահպանել պետությունը, քան կորցնել եկեղեցին։ Հայաստանը վեց հարյուրամյակ զրկված է եղել պետականությունից, ընդ որում՝ նաև այն պատճառով, որ պահպանել է անխախտ հավատարմությունը քրիստոնեական հավատին, Հայ Առաքելական եկեղեցուն։ Այո, իմ երկիրը զրկված է եղել պետականությունից, բայց պահպանել է իր հավատը, հավատարմությունը քրիստոնեական կրոնին և եկեղեցուն, որոնք պետականազրկության այդ դաժան հարյուրամյակներին ողջ Մերձավոր Արևելքում Քրիստոնեական տաճարներ են կանգնեցրել։ Վեց հարյուրամյակ հետո, իր հավատի շնորհիվ, Հայաստանը վերականգնեց նաև պետականությունը։

Այս բարձր ամբիոնից Վրաստանից հարգելի գործընկերս՝ Զախարի Կուցնաշվիլին, ըստ երևույթին, ի նշան երախտագիտության հյուրընկալող իտալական կողմին ՈւՄՎ մասնակիցներին ցուցաբերված հիանալի ընդունելության համար, նշեց, որ գլխավոր խորհրդաժողովը տեղի է ունենում մի երկրում, որը, լինելով Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը, Քրիստոնեության օրրանն է հանդիսանում։ Սակայն պատմական փաստերը վկայում են այլ բան, այն է. 301 թվականին Հայաստանի կողմից Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց 12 տարի հետո է՝ 313 թվականի սկզբին, որ կայսր Կոնստանտին Մեծը (որն այն ժամանակ կրում էր Հռոմեական կայսրության պրեֆեկտության Օգոստոսի տիտղոսը) և նրա կառավարչակից Լիցինիուսը հրովարտակ արձակեցին, որը պատմության մեջ ստացել է «Միլանի 313թ. հրովարտակ» անվանումը կրոնի հանդուրժողության մասին։ Դավանանքի ազատության մասին Միլանի հրովարտակը վերջակետ դրեց քրիստոնեության երկարամյա հալածանքներին, քրիստոնեական համայնքներին վերադարձրեց նրանցից մինչ այդ խլված սեփականությունը։

Այժմ մեր քննարկած թեմայի մասին՝ ըստ էության։ Այն վերնագրված է. «Գլոբալ ճգնաժամի քրիստոնեական չափումը և նրա հաղթահարման ուղիները»։ Եվ ահա, գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար պետք է առաջին հերթին որոշել, թե որոնք են ճգնաժամի ծագման պատճառները, աղբյուրները։ Իսկ այդ ճգնաժամի պատճառները հարկ է որոնել աշխարհաքաղաքականության մեջ։ Դրանք պետք է որոնել նաև այն բանում, որ Արևմուտքի առաջատար երկրներն այսօր արդեն կուտակել են արտաքին պետական պարտք, որը գերազանցում է այդ երկրների համախառն ներքին արդյունքը։ Այսպես, ԱՄՆ պետական արտաքին պարտքը 2016թ. վերջի դրությամբ, ԱՄՀ 12.04.2017թ. տվյալներով (General government gross debt (% of GDP), կազմել է ՀՆԱ 107,4%-ը, Ճապոնիայինը՝ 239,2%-ը, Մեծ Բրիտանիայինը՝ 89,2%-ը, Հունաստանինը՝ 181,3%-ը, Իտալիայինը՝ 132,6%-ը, Իսպանիայինը՝ 99,3%-ը, Պորտուգալիայինը՝ 130,3%-ը։ Համեմատության համար ասենք, որ Հայաստանի պետական արտաքին պարտքը 2016թ. վերջի դրությամբ, ԱՄՀ տվյալներով, կազմել է ՀՆԱ 51,8%–ը։ Իսկ ինչո՞վ են պետական արտաքին պարտքի մեծ ծավալները տագնապահարույց, ինչո՞վ են դրանք վտանգավոր։

Վտանգը պայմանավորված է նրանով, որ հսկայական պետական արտաքին պարտք կուտակած երկրներն իրենք են հանդիսանում համաշխարհային պահուստային արժույթների՝ դոլարի, եվրոյի, ֆունտ սթեռլինգի, ճապոնական իենի էմիտենտներ։ Բրեթոն-Վուդյան համաձայնագրերի (1944թ. հուլիս) կնքումից հետո, որոնք փոխեցին «ոսկե ստանդարտի» վրա հիմնված ֆինանսական համակարգը, և այնուհետև  20-րդ դարի 70-ականներին Յամայկայի՝ արժույթով ազատ առևտրի վրա հիմնված արժութային համակարգին անցնելով, Արևմուտքի երկրները՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, որոնք, ինչպես նշվեց, հանդիսանում են համաշխարհային պահուստային արժույթների (դոլարի, եվրոյի, ֆունտ սթեռլինգի, իենի) էմիտենտներ, փող են տպում, որն ամրագրված չէ համապատասխան նյութական ռեսուրսներով, որոնք հետագայում պետական գանձապետական պարտավորությունների, փոխառությունների և այլ արժեթղթերի միջոցով վաճառում են մյուս բոլոր պետություններին, որոնք չեն հանդիսանում համաշխարհային պահուստային արժույթների էմիտենտներ։ Նման իրավիճակը գլոբալ ֆինանսական շուկայում նրանց տալիս է անվիճելի առավելություններ, որոնք իբրև ծանր բեռ ընկնում են մնացած ամբողջ աշխարհի ուսերին։ Այս անարդարությունը համաշխարհային ֆինանսական շուկայում մի քանի տասնամյակ հանդուրժվել է շատ ու շատ, այդ թվում և արագ զարգացող տնտեսություն ունեցող պետությունների կողմից։ Հետագայում որոշակի պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը և ուրիշներ, միավորվեցին, օրինակ, Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ), Եվրասիական տնտեսական միությունում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան), իրենց առջև խնդիր դրեցին փոխադարձ առևտուր վարել ազգային արժույթով՝ սեփական դրամական միավոր ստեղծելու հեռանկարով, որը նրանց տնտեսությունները կազատի համաշխարհային պահուստային արժույթների ստրկությունից և ճնշիչ ազդեցությունից։ Դա, իր հերթին, ինչպես արդեն տեղի է ունեցել, հանգեցրել է ինքնաբավ բազմաբևեռ, դե, գոնե առնվազն երկբևեռ համաշխարհային տնտեսական-քաղաքական համակարգի ձևավորմանը։ Այդ համակարգի բևեռներից մեկի հիմքը կազմում են Արևմուտքի երկրները, մյուս բևեռի հիմքը՝ վերը նշված պետությունները։ Իրադարձությունների զարգացման նման ընթացքը հիվանդագին ընդունվեց համաշխարհային պահուստային արժույթներ թողարկող պետությունների կողմից (առնվազն նրանց տնտեսությունների տեսանկյունից)։ Արդյունքում՝ մենք դառնում ենք Ջիբրալթարից մինչև Վլադիվոստոկ բռնկվող հակամարտությունների վկաներ, իսկ հաճախ՝ նաև դրանցում ներգրավվողներ։ Այդ հակամարտություններից մեկի էպիկենտրոնը Մերձավոր Արևելքն է։ Գաղտնիք չէ, որ չդադարող հակամարտությունների պայմաններում համաշխարհային ֆինանսները հոսում են դեպի այդ հակամարտություններում չներքաշված «խաղաղ հանգրվաններ», ինչպիսին են Արևմուտքի երկրները, որոնք գտնվում են լարվածության և արյունահեղության օջախներից հեռու։

Հարգելի գործընկերներ, ինձ շատ ոգևորեց ՈւՄՎ գլխավոր խորհրդաժողովի բարձր ամբիոնից իմ հայրենակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժ Աբրահամյանի ելույթը, որը խոսեց մեր համաժողովի կարևորության և Իրանի խորհրդարանի պատրաստակամության մասին՝ էլ ավելի սերտ համագործակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հետ։

Հարգելի գործընկերներ, ՈւՄՎ նախագահը և գլխավոր քարտուղարն իրենց ելույթներում շատ ճիշտ նկատեցին, որ ՈւՄՎ-ն պետք է դատապարտի բարբարոսական չարագործությունները, քրիստոնեական, ղպտիական եկեղեցիների հրդեհումները, որոնք տեղի են ունեցել Եգիպտոսում։ Բայց ինչո՞ւ մենք՝ ՈւՄՎ խորհրդարանականներս, գլխավոր խորհրդաժողովի անունից չդատապարտենք վերջերս Իրանի խորհրդարանի վրա կատարված ահաբեկչական գրոհը։ Հավատացեք, որ նման վերաբերմունքը ՈւՄՎ-ի կողմից խիստ կբարձրացնի մեր կազմակերպության վարկը և ցույց կտա բոլորին, որ ՈւՄՎ-ում հիրավի տիրում է քրիստոնեության ոգին, հանդուրժողության և համաշխարհային կրոնների հանդեպ հարգալից վերաբերմունքի ոգին, ինչպիսին է նաև իսլամը։ Եվ այդ ոգին գերիշխում է, տիրում այս լսարանում։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այստեղ ելույթ ունեցած հռետորներին իրենց հումանիզմի և անարդարության դեմ պայքարում համերաշխության համար։

Հարգելի գործընկերներ։ Այս ամբիոնից հնչեց ցասումնալի դատապարտում ահաբեկչական կազմակերպությունների հասցեին, որոնք պատասխանատու են հարյուրավոր և հազարավոր անմեղ զոհերի համար։ Բայց տագնապեցնող է այլ երևույթ, երբ մենք նույնքան բուռն չենք դատապարտում մեկ առանձին վերցրած մարդու զոհվելու փաստը։ Մեկ առանձին վերցրած մարդու մահը կարծես մեր կողքով է անցնում և լայն հանրային դատապարտման չի արժանանում։ Հավանաբար դրա համար էլ ահաբեկչական գրոհների զոհերի թիվը հաշվվում է հարյուրավոր և հազարավոր մարդկանցով, ծերերով և երեխաներով։ Արդ, հիշենք անգլիացի մեծ բանաստեղծ, քարոզիչ Ջոն Դոնի խոսքերը, որը դեռևս 17-րդ դարում գրել է անմահ այս տողերը. «Ոչ մի մարդ կղզի չէ՝ իրենով ամբողջականԱմեն մարդ նշխար էմայրցամաքի և մասնիկ է երկրիԵթե ցամաքից ծովը մի բուռ հող է տանումԵվրոպան նվազում էնմանապես հրվանդանընմանապես քոբարեկամի կամ քո սեփական կալվածքըՅուրաքանչյուր մարդու մահ նաև նվազեցնում է ինձքանզի ես մարդկության մասնիկն եմՀետևաբարբնավ ոչ մեկին մի ուղարկիր իմանալութե ում համար է ղողանջում զանգըՆա քեզ համար է ղողանջում»:  Այո, մենք բոլորս միասնական ենք, և յուրաքանչյուր մարդու մահը նվազեցնում է և ինձ, մանավանդ իմ հայրենակիցների մահը, որոնք ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ամեն օր զոհվում են ադրբեջանական դիպուկահարների գնդակներից։ Ինձ նույն կերպ վիրավորում է նաև սահմանի այն կողմում զոհվող երիտասարդ զինվորների մահը։ Նրանց կործանման մեղքն ընկնում է առանձին պետությունների քաղաքական գործիչների խղճի վրա, որոնց հանցագործություններն, ավաղ, չեն դառնում լուրջ դատապարտման առարկա։

Շնորհակալություն ուշադրության համար։          

 

Նկարում (ձախից աջ)՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի (ՈւՄՎ) խորհրդական Կոստաս Միղդալիսը, Արտաշես Գեղամյանը, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անդամ Ժորժիկ Աբրահամյանը, ՈւՄՎ գլխավոր քարտուղար Անդրեաս Միխայլիդասը, ՈւՄՎ նախագահ Սերգեյ Պոպովը, «Քաղաքական գործիչները և քաղաքականությունը հանուն միասնության» շարժման նախագահ Լետիցիա Թորեն, ՈւՄՎ խորհրդական Վալերի Ալեքսեևը։

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League