Օրական երեք համբույր և կարելի է մոռանալ ավելորդ քաշի մասին
LIFEՀամբուրվելը ոչ միայն սիրո դրսևորում է, այլև օգտակար երևույթ։ Հաճախ համբուրվող մարդիկ 12 տարով ավելի երկար են ապրում։ Բժիշկների հավաստմամբ՝ համբույրը «դրախտային հաճույք» է, և կարող է օգնել հիվանդությունների դեմ պայքարելու հարցում։
Եվ այսպիսով, որո՞նք են համբույրի առավելությունները։
Խթանում է սրտի աշխատանքը։ Սիրտը մեկ րոպեում 110 անգամ է բաբախում։
Թոքերի հիանալի մարզում։ Թոքերը սկսում են ավելի շատ աշխատել՝ 60 շունչ 20-ի փոխարեն։ Սա կարող է օգնել թոքերի հիվանդության դեպքում։
Հիանալի միջոց կարիեսի և պարադոնտոզի դեմ։ Համբույրը խթանում է թքարտադրությունը։ Համբույրը նաև մերսում է լնդերը։
Պայքար սթրեսի դեմ. համբույրը սպանում է «սթրեսի հորմոնները»։
Հիանալի մարզում դեմքի համար. համբուրվելիս կարգավորվում է դեմքի արյան շրջանառությունը։
Համբույրը ցավազրկող ազդեցություն ունի. Համբույրի ժամանակ էնդորֆին հորմոն է արտադրվում, ինչը օգնում է գլխացավի ու ատամնացավի դեպքում։
Համբույրը հիանալի մարզում է. յուրաքանչյուր համբույր օգնում է այրել 12 կալորիա։ Օրական երեք համբույր և կարելի է մոռանալ ավելորդ քաշի մասին։



