ԱՄՆ-ում ոստիկանը որդեգրել է աղբամանում կապված գտած երեխային
INTERNATIONAL NEWSԱՄՆ Օկլահոմա նահանգում ոստիկանը, որը փրկել է պատանի տղային շահագործումից, որդեգրել է նրան:
Ինչպես նշում է The Independent-ը, ոստիկանը երեխային գտել էր աղբանում կապված: Առաջին անգամ ոստիկանն իր այժմյան որդուն հանդիպել էր 2015-ին, երբ կայանում էր մեքենան ոստիկանական բաժանմունքի մոտ գործընկերոջն իջեցնելու համար:
Տեղեկանալով 8-ամյա երեխայի շահագործման հարցով կանչի մասին` Ջոդի Թոմփսոնը, չլինելով հերթապահության մեջ, որոշում է արձագանքել կանչին և զբաղվել գործի քննությամբ:
Ժամանելով դեպքի վայր` նա թերքաշ տղայի է հայտնաբերում, որի ձեռքերը կապված էին գոտիով, իսկ դեպքը պատված էր կապտուկներով:
Երեխային տեղափոխելով խնամքի կենտրոն` հաջորդ օրը ամերիկացին դիմում է գրել նրա խնամակալը դառնալու համար, իսկ օրեր անց երեխային տեղափոխել է իր տուն:
Ոստիկանը, ով 15-ամյա և 8-ամյա որդիներ ևս ուներ, այս տարի պաշտոնական թույլտվություն է ստացել իր փրկած տղային որդեգրելու համար:




