Դորտմունդի Բորուսիայի պաշտպանը տեղափոխվել է Մյունխենգլադբախի Բորուսիա (լուսանկար)
SPORTԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մաթիաս Գինտերը պայմանագիր է կնքել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Պայմանագրի ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Ոչ պաշտոնական տվյալներով՝ կողմերի միջև 4-ամյա պայմանագիր է կնքվել:
«Այս թիմն անհավանական ներուժ ունի, ակումբում տիրող մթնոլորտը ցնցող է: Երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- ասել է Գինտերը:
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները նշել էին, որ 23-ամյա գերմանացու տրանսֆերի դիմաց մյունխենգլադբախյան ակումբը վճարելու է 17 մլն եվրո:

1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



