Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է ազդել երեխայի դիմագծերի վրա
LIFEPast.am-ը գրում է.
Բազմիցս նշվել է ծխելու ամենատարածված վնասակար ազդեցությունների մասին, որը երբեմն նաև հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների: Սակայն առավել վտանգավոր է ծխելը հղի կանանց համար:
Վերջերս գիտնականները նոր հետազոտություն են կատարել և նորից ուսումնասիրել ալկոհոլի վնասակարությունը հղի կանանաց առողջության վրա: Նրանք մի զարմանալի փաստ են արձանագրել. ցանկացած քանակությամբ ալկոհոլի օգտագործումը հղիության ժամանակ կարող է փոփոխել երեխայի դիմագծերը:
Գիտնականներն ուսումնասիության են ենթարկել 415 մեկ տարեկան երեխաների դիմագծերը: Նրանք փոփոխություններ են նկատել փոքրիկ նորածինների դեմքերին` մասնավորապես քթի, աչքերի և շուրթերի շրջանում, որը պայմանավորված է անգամ մի փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործմամբ:
Հետազոտությունը նաև պարզել է, որ ալկոհոլը կարող է ազդել երեխայի դեմքի կառուցվածքի վրա և ամենևին էլ էական չէ, այն խմում են հղիության առաջին եռամսյակում, թե հետագա ամիսների ընթացքում: Սակայն ամենևին էլ պետք չէ անհանգստանալ, քանի որ փոփոխություններն այնքան աննշան են, որ անտեսանելի են և ծնողներն անգամ դա չեն նկատում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



