Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին նոր մեղադրող կողմ է ներգրավվել

SOCIETY

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ որպես մեղադրող կողմ է ներգրավվել նաև ՀՀ գլխավոր դատախազության թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը:

Դատավորը պաշտպանության կողմին հարց ուղղեց Հակոբ Ենոքյանին բացարկ հայտնելու առնչությամբ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ մինչ այդ հարցին անրադառնալը նախ պետք է ստուգվի ամբաստանյալների ինքնությունը, ինչին դատավոր Տաթևիկ Գրիգորյանըպարզաբանեց, որ նախորդ դատական նիստում ամբաստանյալների ինքնությունը պատշաճ կերպով ստուգվել է:  

Պաշտպան Արայիկ Պապիկյանը ասաց, որ նոր մեղադրողի վերաբերյալ կարող է կարծիք կազմել միայն պաշպանյալի հետ խորհրդակցելուց հետո, ինչի հնարավորությունը դատարանը չի տալիս:

«Դատարանը հնարավորություն տվել է ամբաստանյալներին մասնակցելու դատական քննությանը, կարծիք հայտնելու, դատախազին բացարկ հայտնելու, նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու իրենց իրավունքները, սակայն ամբաստանյալները  իրենց  գործողություններով զրկել են դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից: Ավելին, պաշտպանյալներին հնարավորություն է տվել պաշտպանների հետ տեսակցելու և իրենց դիրքորոշումը քննարկելու համար»,- ընդգծեց Գրիգորյանը:

Փաստաբան Նինա Կարապետյանցը փորձեց ելույթ ունենալ, սակայն դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, քանզի վերջինս դեռևս գործի վարույթին ներգրավված չէր: Փաստաբան Նինա Կարապետյանցը հեռացավ դատական նիստերի դահլիճից:

Դատավորը կարգադրեց ուղեկցող գումարտակի աշխատակիցներին դատական նիստերի դահլիճ բերել Գալուստ Գրիգորյանին և նրան ներկայացրեց հանրային պաշտպան Արկադի Գևորգյանին: Դատավորը նշեց, որի նախորդ պաշտպանը գտնվում է ամենամյա արձակուրդում և Արկադիա Գևորգյանը ներկայացել է որպես վերջինիս փոխարինող: Ամբաստանյալը նշեց, որ որևէ ցանկություն չունի նոր պաշտպանի ներգրավման, իսկ մեղադրող և պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց: Դատարանը որոշում կայացրեց ներգրավվել հանրային պաշտպանին դատական գործի վարույթին:

Դատարանը արձանագրեց, որ դատական նիստին ներկա չեն պաշտպաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը: Տիգրան Եգորյանը գրություն է ուղարկել դատարանին  այն մասին, որ ինքնազգացողությունը վատ է և խնդրել է դատարանին իր բացակայությունը համարել հարգելի: Իսկ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չուներ: Նրա վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

 Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կարգադրեց դահլիճ բերել ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանին,  Գևորգ Սաֆարյանին, նրանց հայտնեց, որ իրենց պաշտպանները երրորդ անընդմեջ անգամ ներկա չեն գտնվել դատական նիստերի դահլիճում և առաջարկեց նոր պաշտպաններ ներգրավել գործին: Ամբաստանյալները հրաժարվեցին նոր պաշտպան ներգրավել գործին: 
Դատավորը պարզաբանեց, որ ամբաստանյալների հրաժարվելու դեպքում դատարանը կարող է հանրային պաշտպանի ներգրավել գործի վարույթին:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns