Դատական օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է 2-ական դատավոր ավելացնել Երևանի երկու դատարաններում
POLITICSՀՀ կառավարությունը հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե ՀովհաննիսÕ �անը, ներկայացնելով օրենքի նախագիծը, նշեց, որ դրանով առաջարկվում է համապատասխանաբար 2-ական դատավորի հաստիք ավելացնել քրեական գործերով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, քաղաքացիական գործերով` Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում: Նրա խոսքով` Երևանում քրեական գործերի համար մեկ դատավորի հաշվարկով միջինում 65 քրեական գործի փոխարեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում առկա է 86 գործ, քաղաքացիական գործերի դեպքում` 850-ի փոխարեն Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջաններում 1302 է:
«Մենք ունենք Եվրոպական կոնվենցիայի շատ հիմնարար դրույթ, որ ողջամիտ ժամկետում պետք է գործերի քննությունը ավարտել, ուստի դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը լուծելով մենք հնարավորութուն կստանանք կարգավորել այդ հարցը»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:



