Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը նորություն չէ. Շարմազանովն անդրադարձել է բուլղարական թերթի աղմկահարույց հրապարակմանը

POLITICS

Միջազգային հանրությունը պետք է հետաքննություն իրականացնի Ադրբեջանի կողմից դիվանագիտական չվերթների անվան տակ ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու վերաբերյալ հրապարակման առնչությամբ և հստակ գնահատական տա այդ պետության գործողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  

«Անձամբ ինձ համար անակնկալ չէ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունները նույնն էին, ինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Մերձավոր Արևելքում՝ խաղաղ բնակիչների խոշտանգում, զինվորների գլխատում, մահացածների մարմինների խոշտանգում: Նույն ձեռագիրն է: 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանի կողմից կռվում էին բազմաթիվ ահաբեկիչներ: Այսինքն, սա նորություն չէ: Եվ երբ մենք ասում ենք, որ Ադրբեջանը և Թուրքիան ահաբեկչական վարքագիծ ունեցող պետություններ են, տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիք են, չենք ասում նրա համար, որովհետև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ: Մենք այդ ամենն ասում ենք՝ հաշվի առնելով այն իրականությունը, հաշվի առնելով այն գործողությունները, որ տարիներ շարունակ իրականացրել է Ադրբեջանը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ այս հարցերը պետք է շատ լուրջ ուշադրության արժանանան միջազգային հանրության կողմից, և, եթե պարզվի, որ դա իրականություն է, այդ ժամանակ արդեն միջազգային կառույցները չպետք է բավարարվեն միայն հայտարարություններով, այլ հստակ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ:

Շարմազանովի համար նորություն չէ այն, որ Ադրբեջանը կարող է նման կապեր ունենալ ահաբեկչական տարբեր կառույցների հետ, որովհետև արցախյան պատերազմի տարիներին նրանք համագործակցել են բազմաթիվ ահաբեկիչների հետ, իսկ մեկ տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը գործել են այնպես, ինչպես գործում է «Իսլամական պետություն»-ը Մերձավոր Արևելքում: «Ավելին, Ադրբեջանն այդ ահաբեկիչներին պարգևներ էր հանձնում: Ադրբեջանն այն պետությունն է, որն ամենամեծ ահաբեկիչներից մեկին՝ Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր քնած հայ սպային, հերոսացնում է: Սա է Ադրբեջանի իրական դեմքը: Եվ սա նաև հետևանք է անպատժելիության, երբ աչք են փակում Սաֆարովի արտահանձման վրա, ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կատարած ահաբեկչական գործողությունների, դրանից հետո այդ երկրի ղեկավարության լկտի պահվածքի վրա, որ արհամարհում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հարևան պետության նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալու վրա, բերում է նրան, որ Ադրբեջանն ավելի է լկտիանում, իսկ երբ լկտիանում է, շատ ավելի վտանգավոր է դառնում»,- ասաց Շարմազանովը:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live