Խորհուրդներ աղջիկներին
LIFEԻ՞նչ անել տղաներին դուր գալու համար: Սա այնքան էլ հեշտ չէ, բայց ինձ մոտ կգտնվեն ձեր բոլոր հարցերի պատասխանները: Ճիշտ է, չենք կարող տղաներին ստիպել, որ հավանեն մեզ, բայց շատ բաներ կտիսպեն նրան սևեռել ուշադրությունը մեզ վրա: Ամենաառաջինը, որ պիտի իմանաք, այն է, որ կյանքում ոչինչ հարատև չէ: Նույնիսկ եթե տղան հայտնել է, որ հետաքրքրված է քեզնով, դա չի նշանակում, որ չի կորի այդ հետաքրքրությունը: Տղաները հիմնականում հիասթափվում են աղջիկներից հենց աղջիկների քայլերի շնորհիվ: Նրանք թուլանում են աղջկա նրբությունից ու կորցնում իրենց աղջկա աչքերի պատճառով: Հետևություն՝ չպետք է կորցնել նրբությունը:
- Հետևեք արտաքինին: Հաճելի կլինի ամեն օր մի ուրիշ ձևով հարդարել մազերը:
- Ամեն օր փոխեք ձեր հագուստները և մի նոր զգեստով ներկայացեք նրան:
- Մի լղոզեք ձեր դեմքին ձեռքի տակ ունեցածը: Դիմահարդարման պարագաներին շատ քիչ տեղի տվեք և փորձեք պահպանել բնականը:
- Տհաճ է տղայի մոտ քիթը կամ ականջները քորելը:
Ձեզ ավելի կոռեկտ պահեք: Հիշեք, որ Աստված հենց սկզբից կնոջը բաշխել է նրբություն կոչվածը, որը շատերի մոտ բնաջնջվել է:- Հարգելի աղջիկներ, մոռացեք <<քուչի ժարգոնը>>: Տղաներից շատերը տանել չեն կարողանում <<բեսամթ>>, <<լոքշ>>, <<լռված>>, <<կայֆ>>, <<կիշկվել>> և նմանատիպ բառեր օգտագործող աղջիկներին: Խոսեք ավելի գրագետ՝ այլերկրյա և փողոցին պատկանող բառերը փոխարինելով հայերեններով:
Աղջիկների մեջ գրավում է ցածր ձայնով խոսելը: Ո՜չ այնքան, որ քեզ չլսեն և ո՜չ էլ այնքան, որ ականջաթաղանթներ պայթեն և <<բաղաձայն լոբի>> կուլ տվածի ու բարձր խոսողի համբավ վայելես: Խոսիր ցածր, հասկանալի ձայնով:- Քայլեք աղջկա նման: Հավատացեք, գռեհիկ է տեսնել տղայի քայլվածքով ու շարժուձևով աղջկա:
- Եվ մի պատմեք ձեզանից ու գլուխ մի գովացեք: Դրանով թող զբաղվեն տղաները:
- Ու վերջապես՝ առեղծված եղեք տղայի համար: Լրիվ մի բացահայտեք ձեր մտքերը, կարծիքները և որ ամենակարևորն է, եղեք ազնիվ ու բնական:Սիրելուց էլ ողջ հոգով սիրեք:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



