«Բանակում» հեռուստասերիալի Համբարձումը ոչ սթափ վիճակում խախտել է հասարակական կարգը. նրան տարել են ոստիկանություն
SOCIETYShamshyan.com-ը գրում է.«Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարհային ոստիկանների հետ ուղարկեցին ոստիկանություն սթափության զննության:
Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:
Շարունակությունն՝ այստեղ:



