Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր ազգային ինքնության անձնագիրը` երկրի զբոսաշրջության ծրագրերի մեջ. կա՞, թե չկա

SOCIETY
Past.am-ի հյուրն է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը
 
– Պարոն Ավետիսյան, մենք հնագիտական բացահայտումներ ունե՞նք, որոնք սրբագրում են մեր իմացածը:
 
– Գիտական առումով հնագիտական պեղումների առաջին խնդիրը մեր պատմության և մշակույթի աղբյուրագիտական բազան լրացնելն է: Այսինքն` պեղելով արտառոց բան կգտնես, թե չես գտնի, բոլոր դեպքերում անցյալի ինչ–որ մի դրվագ վերակազմելու հնարավորություն ես ունենում: Իսկ անցյալի համայնապատկերը մենք կարողանում ենք ունենալ դրվագների միջոցով: Այնպես որ, չկա պեղում, որը խնդիր չլուծի:
Բայց կան նաև արդյունքներ, որոնք ավելի լայն արձագանք են գտնում, դրանց վերաբերյալ հանրային և գիտական ուշադրությունն ավելի մեծ է լինում:
 
Երկու–երեք տարի առաջ մենք Նոր Գեղիում արձանագրեցինք Քարե դարի ժամանակների հետ կապված նոր տվյալներ, որոնք ի զորու են փոխելու կամ նոր տվյալներով հարստացնելու Եվրասիան` նախամարդու կողմից բնակեցվելու վերաբերյալ մարդկության նախկին պատկերացումների մեջ:
Լուսառատի ճանապարհին` Հրազդանի կիրճում բազալտե լավայի հոսքերը եկած ու կանգնած են կիրճի բերանին: Տրակտորը փորել էր դրանք, ու բացվել էր հրաբխային մոխրի վառված շերտ: Մոխրի մեջ գտնվեցին գործիքներ:
 
Ամերիկյան մեր կոլեգաների հետ սկսեցինք ուսումնասիրությունները: Նախ ժամանակագրեցինք. Պարզվեց, որ գործ ունենք 325–335 հազար տարի վաղեմություն ունեցող իրողության հետ: Գտնվեցին երկու տեսակի գործիքներ: Կան գործիքներ, որոնք երկերեսանի մշակմամբ են: Դրանք բնորոշ են ստորին պալեոլիտին: Նաև` գործիքներ, որոնք ջարդում են շեղբերի վրա ու դարձնում քերիչներ:
 
Համարվում էր, որ գործիքների ստեղծման այս մշակույթը ձևավորվել է Աֆրիկայում և այստեղից էլ տարածվել աշխարհով մեկ: Եվ եվրասիական տարածքներից եթե նման գործիք էր գտնվում, համարվում էր, որ նախամարդու այդ տեսակները Աֆրիկայից են եկել այստեղ: Հետևաբարև` բնակեցրել Եվրոպան:
 
Սա նաև ստորին պալեոլիթից միջին պալեոլիթ անցման փուլն էր բնորոշում`այս գործիքներն ավարտեցին իրենց կյանքը կամ որ նույնն է` պատմական ասպարեզից հեռացան նրանք, ովքեր այդ գործիքներն էին պատրաստում, և ձևավորվեց մի նոր աշխարհ` նոր մարդկանցով, որոնք արդեն սկսեցին մյուս գործիքն օգտագործել:
Եվ սա միջազգային գիտության մեջ բացարձակ տիրապետող տեսակետ էր:
 
Փաստորեն մենք Նոր Գեղիի հուշարձանում տեսանք այս երկու գործիքներն իրար հետ: Եվ պատկերացրեցինք, թե ինչպես են հին գործիքը փոփոխելով, ստացել նոր գործիք: Ասել է թե` մարդու մի նոր տեսակ չի եկել մեկ այլ տեղից: Վաղ բանական մարդը ձևավորվել է նաև հենց Եվրասիայում, այնպես չէ, որ պարտադիր եկել է Աֆրիկայից:
Այն էլ ասեմ, որ մեր հայտնաբերած գործիքների տարեթվերն ավելի վաղ ժամանակների են հասնում, քան Աֆրիկայից Եվրասիա մտնող մյուս հուշարձաններինը: Մի բան, որը կրկին խոսում է մեր թեզի օգտին:
 
Սա սենսացիա էր գիտական աշխարհում: Նյութերը տպվեցին «Science» ամսագրում, որն իր հղման գործակցով գիտական աշխարհի առաջնային հանդեսներից է:
Իսկ Արենիից մենք գտանք Երկիր մոլորակի վրա առայժմ հայտնագործված առաջին գինու արտադրության համալիրը: Այսինքն` Հայաստանը գինու արտադրության առաջին վայրն է աշխարհում:
 
– Հիմա մեր կառավարությունն ամեն ինչ կապիտալիզացնելու խնդիր է դնում: Այդ առումով ինչպե՞ս ենք կարողանում վարվել այս նյութերի հետ:
 
– Այո, այս հայտնագործությունները ոչ միայն գիտական խնդիրներ են լուծում, այլև հոյակապ բրենդ են այսօրվա հայ հասարակության, հատկապես` հայ գինեգործի համար: Իսկ դրանք դեռևս լավ չեն օգտագործվում:
Մեր երկիրը մշակում է զբոսաշրջության ռազմավարություն: Իսկ երբ վարչապետն այցելել էր ակադեմիա, ես խոսեցի այդ առթիվ մեր մոտեցումների մասին: Ըստ իս, Հայաստանում զբոսաշրջությունն առավելապես կարող է ծավալվել մշակութային ուղղություններով:
Ես առաջարկել եմ կառավարության ղեկավարին և ասել եմ, որ Հնագիտության ու ազգագրության մեր ինստիտուտը մասնագիտորեն կարող է աշխատել այդ ուղղությամբ: Մենք կարող ենք մեր եղածը, որպես մշակութային լանդշաֆտ, ցույց տալ աշխարհին: Եվ` ամեն ինչ ներառած: Այսինքն` հազարամյակների պատմությունը մեկտեղել ու այդ ամենը ցույց տանք զբոսաշրջիկին:Եվ ամենակարևորը`այնպես անել, որ դա հետաքրքրի մարդուն և այդ մարդը նաև գիտելիք ստանալով հեռանա մեր երկրից:
Իսկ դրա համար հենց մե՛զ հետ պետք է աշխատի կառավարությունը:
 
– Իսկ, ի՞նչ է, ձեզ հետ չի՞ աշխատում, եթե այդպես եք ասում:
 
– Հենց ամենաարտառոցն էլ դա է, որ մենք այդ ծրագրերում չկանք: Եվ ես չեմ հասկանում, թե այդ մասնագետն ո՞վ է, որ այդ գործն անում է: Մի քանի անգամ այս հարցը բարձրացրել եմ և ստացել եմ խուսափողական պատասխաններ:
Հնարավոր է, որ ինչ–որ գումարներ են տրվում ծրագրեր կազմելու համար, ու կրկին մասնագետներին հեռու են պահում գործից:
Բայց մինչև ե՞րբ այսպես: Չէ՞ որ սա ուղղակի հարված է այս երկրին: Ե՛ս կարող եմ պատմել, թե ավելի հետաքրքիր տեղ էլ ո՞ւր կարող է գնալ զբոսաշրջիկը, քան մինչև հիմա գնացել է: Իհարկե, այն գիտեցածն էլ ես եմ տվել: Բայց հիմա ավելին գիտեմ ու ավելի հետաքրքիր բաներ կարող եմ ասել: Ե՛ս եմ տեղյակ մեր երկրի պոտենցիալից:
 
 
Գոհար Սարդարյան
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League