Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վահան Համազասպյան. «Մեր իշխանությունները փորձում են ամեն գնով գիտնականներին ֆոկուսից գցել, իրենց երիտասարդ զավակներին առաջ քաշել». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեև Գիտության պետական կոմիտեն մրցութային թեմաների ղեկավարի տարիքային սահմանափակում է սկսել «կիրառել», որը մեկնաբանում է կառավարության որդեգրած՝ գիտության երիտասարդացմանն ուղղված քայլով, սակայն տեխնիկական գիտությունների դոկտոր, «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ» Վահան Համազասպյանը կարծում է, որ չի կարելի գիտնականների առջև տարիքային սահմանափակումներ դնել: Նա թեև որևէ դրամաշնորհային ծրագրերից չի օգտվել, սակայն ավելորդ չհամարեց հիշեցնել, որ բոլոր խոշոր գյուտերը՝ Էյնշտեյնից սկսած, ժամանակին կատարել են տարիքն առած գիտնականները:

Եվ ընդհանրապես գիտությունը ֆիզիկական ուժ չպահանջող գործունեություն է, հիշեցնում է գիտնականը, որտեղ տարիքը միայն ու միայն դրական արդյունքն է ապահովում: Վ. Համազասպյանի կարծիքով սրանով իշխանությունները հերթական անգամ հավանաբար ուզում են քանդել ու քայքայել հայրենի գիտության հիմքերը, քանի որ այդ որոշմանը այլ որակում տալ, պարզապես հնարավոր չէ:

«Գիտնականի կյանքը տարիքով չի որոշվում, այլ իր անցած դպրոցով ու փորձառությամբ է որոշվում: Ես վաղուց արդեն որպես գիտնական չեմ աշխատում հայաստանյան կազմակերպությունների հետ: Ես եղել եմ Խորհրդային Միության գիտնական և իմ կապերը շարունակում եմ պահպանել ռուսական և մերձբալթյան հանրապետությունների գիտական կառույցների հետ: Գիտությանը տրամադրելու փող չունեն, հիմա էլ կպել են գիտնականների տարիքից»,– ասաց Վ. Համազասպյանը:

Կենսափորձ կուտակելու ժանանակ գիտնականը ավելի շատ գիտելիք է ձեռք բերում և նրանց հանդեպ խտրական վերաբերմունք դրսևորելու փոխարեն պետք է նրանց արժևորել և փորձել ամեն գնով պաշտպանել: Մեջբերելով ստալինյան տարիները նա հիշեցրեց, որ նույնիսկ 30–ական թվականներին գիտնականներին այնպիսի արտոնություններ են տրվել և այնպիսի պատվի են արժանացրել, որի արդյունքում գիտությունը սկսել է ծաղկել, բարգավաճել և օգուտ տալ երկրին:

«Մեր իշխանությունները փորձում են ամեն գնով գիտնականներին ֆոկուսից գցել, իրենց երիտասարդ զավակներին առաջ քաշել և այլն: Մեր իշխանությունները միշտ մի բան փչացնում են, դրա համար էլ ես իմ դրսի կոլեգաների հետ եմ աշխատում: Մերոնք հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հետն են հանում: Գիտությունը առաջին հերթին սեփական փորձն է, գիտելիքների մեծ պաշարը և հեղինակությունը, որը երիտասարդ տարիքում հնարավոր չէ ունենալ»,– ասում է հայտնի գիտնականը:

Համեմատելով ներկայի հայաստանյան և ռուսաստանյան գիտնականների հանդեպ ունեցած վերաբերմունքն ու մոտեցումները, Վ. Համազասպյանը նշեց, որ օրինակ Ռուսաստանի նախագահին հաջողվել է ռազմական արդյունաբերության ոլորտին մեծ արտոնություններ տալ, որի արդյունքում Վ. Պուտինի առաջարկով ձևավորվել է գլխավոր կոնստրուկտորների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ներգրավված են խորհրդային տարիների գիտնականները:

«20 հոգի աշխատող ունեն , որից ամենաերիտասարդը 66 տարեկան է և նրանց հանձնարարված է բուհերի 1–ին, 2–րդ կուրսերի ուսանողներին նախապատրաստել որպես ապագա գիտնականներ: Իսկ ռուսական բանակում ստեղծվել են գիտական գումարտակներ, որտեղ զինվորները զբաղվում են գիտությամբ: Դա Բերիայի «Шарашкина контора»–ի նման մի բան է, որտեղ գիտնականները զբաղվում էին գիտության զարգացմամբ: Տոպոլևը, Կորոլյովը և այլ գիտնականներ բոլորն էլ այդտեղ են իրականացրել իրենց գյուտերը: Ռուսաստանը մշտապես էլ մտածել է այդ մասին և հիմա էլ այլ ձևով է փորձում օգտագործել իր գիտնականների ինտելեկտուալ պոտենցիալը և զարգացնել գիտությունը, իսկ Հայաստանը դեռ շարունակում է քանդել»,– ասաց Վ. Համազասպյանը:

Որպես ռուսական գիտության զարգացած լինելու մասին վառ ապացույց նա նշեց վերջին սերնդի հրթիռները, որոնք ներկայում Կասպից ծովից կարողանում են գերճշգրիտ հարվածներ հասցնել Սիրիայի ցանկացած կետին: Վ. Համազասպյանի կարծիքով` նմանօրինակ գիտական նվաճման արդյունք է նաև ՄԻԳ 35 գերժամանակակից ինքնաթիռը, ինչը ցույց է տալիս, որ ռուսները կարողանում են իրենց ռազմարդյունաբերությամբ զբաղվող գիտնականներին աշխատեցնել:

«Թվում է, թե Ռուսաստանը կործանվում է , սակայն ամենևին էլ այդպես չէ: Ավելին, իրենց նոր ռազմատեխնիկայով ապշեցնում են անգամ ամերիկացիներին: Իսկ մեզ մոտ ամեն առիթով գիտնականներին են կպչում: Եթե հետ վերադառնանք նախկին խորհրդային կարգեր, ապա ես իմ բոլոր 5 դիպլոմներն էլ հետ կվերադաձնեմ, քանի որ դրանք ինձ այսօր որևէ օգուտ չեն տալիս: Իմ գիտելիքն ինձ բավարար է աշխարհին ներկայանալու համար, բայց լավ կլիներ, որ մեր իշխանությունները մի փոքր հեռուն նայեին և Ռուսաստանից օրինակ վերցնեին: Պետք է վերջապես հասկանալ, որ գիտնականից վնաս չկա, այլ միայն օգուտ կարելի է քաղել նրանցից, քանի որ գիտնականի միակ նպատակն աշխատելն ու երկրի համար բարիքներ ստեղծելն է»,– ասաց Վ. Համազասպյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League