Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը 350 դինավագիտական չվերթ է իրականացրել՝ ահաբեկիչներին զինելու համար. աղմկահարույց հետաքննության հետքերով

SOCIETY

Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակվել է սկանդալային մի հետաքննություն, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակներրի ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթի հոդվածագիր Դիլյանա Գայտանջիևայի հետաքննական նյութում անդրադաձ է կատարվել հիմնականում Ադրբեջանի Silk Way Airlines պետական ընկերության կողմից դիվանագիտական բեռների անվան տակ քողարկմամբ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան և Կոնգո զենքի անօրինական և լայնամասշտաբ արտահանմանն ու վաճառքին։

Հոդվածը հրապարակվել է, երբ բուլղարացի հաքերների Anonymus Bulgaria խումբը կոտրել է Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան ցանցն ու փաստաթղթերը դարձրել հասանելի։ Հոդվածագիրը նշում է, որ վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական ընկերությունը քողարկվել է դիվանագիտական ծխածածկույթով՝ աշխարհի տարբեր թեժ կետեր տասնյակ տոննաներ զենք և զինամթերք ուղարկելու համար։ Այդ զինատեսակների մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից։ Հոդվածագիրը նշում է նաև, որ Ադրբեջանի տեղափոխած զենքի մի մասը կարող է օգտագործված լինել Լեռնային Ղարաբաղում։ Խոսուն փաստերով ապացուցվում է, որ 2016թ․Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, իբր հայկական կողմը սպիտակ ֆոսֆոր է օգտագործել ոչ այլ ինչ է, քան կեղծիք։

Ադրբեջանից զինվորականների՝ իբր գտած նռնակն ամենայն հավանականությամբ, եղել է հենց անօրինականօրեն տեղափոխվող զենքերի խմբաքանակից։ Օգտագործելով է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հասցեն՝ պետական ընկերությունը իրականացրել է անօրինական գործունեություն, ինչն անհնար կլիներ առանց Բաքվի բարձրագույն իշխանության թողտվության ու գիտության։ Արտահոսքի արդյունքում հասանելի դարձած փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանը նմանօրինակ գործելաոճ որդեգրել է ոչ միայն Բուլղարիայի, այլև մի շարք երկրների դեպքում, որոնցում գործող դեսպանատները Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից համապատասպան կարգադրություններ են ստացել։

Տեղի ունեցածը ոճ միայն միջազգային իրավունքի, այլև Օդային տրանսպորտի միջազգային ընկերության (IATA) նորմերի աղաղակող խախտում է, որի առաջ բազմաթիվ երկրների պատասխանատուներ (ըստ հոդվածագրի՝ Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Չեխիա, Հունգարիա, Սլովակիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան և այն) աչք են փակել։ Ադրբեջանական ավիաընկերության կարևոր հաճախորդներից ու կոմերցիոն «դիվանագիտական զենքի տեղափոխման» ծառայություններից օգտվել են նաև ամերիկյան կազմակերպություններ, որոնք զենք են մատակարարում ԱՄՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներին։ Ըստ գնումների դաշնային համակարգի տվյալների, վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ մի շարք ընկերություններ ստացել են մեկ միլիարդ դոլար՝ զենքի արտադրության ու արտահանման համար և նրանք բոլորն օգտվել են Silk Way Airlines ընկերության ծառայություններից։

Ավիաընկերության օդանավերի գերծանրաբեռնվածության կամ անհասանելիության դեպքում՝ օգտագործվել են Ադրբեջանի բանակի ինքնաթիռները, սակայն նշված զենքից և ոչ մի հատ չի հասել Ադրբեջան, ինչը փաստում է զենքի անօրինական առևտրում պետության անմիջական ներգրավվածության մասին։ Ամերիկյան ընկերությունների առաքումները հիմնականում անցնում են Ալ- Քաիդայի մասնաճյուղ հանդիսացող Ալ- Նուսրային կամ ուղարկվում են Աֆղանստան: Ընկերության ծառայություններից օգտվող այլ պետություններից են Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնցից առաջինը Արևելյան Եվրոպայում ձեռք է բերում զինատեսակներ և դրանք առաքում Աֆրիկայի տարբեր երկրներ և Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությանը։ Բացի 2015թ․մարտ- մայիս ամիսներին ավիաընկերության տեղափոխած շուրջ 202 տոննա սպիտակ ֆոսֆորից (Սերբիայից և Բուլղարիայից, վերջնական կանգառը Քաբուլ), ընկերության գործունեության արդյունքում լուրջ զինատեսակներ են հայտնվել Բուրկինա Ֆասոյում և իսլամական պետության զինյալների ձեռքին։

Հատկանշական է, որ ընկերությունը ներգրավված է եղել հյուսիսային Սիրիայի տարածքում գործող քրդերին և Թուրքիայի դեմ պայքարող Քրդական բանվորական կուսակցությանը զինելու գործում։ Քրդերի նկատմամբ նման «բարեհաճությունն», ըստ հեղինակի, պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի առաջնորդն էթնիկ քրդական ծագում ունի։ Հետաքննության բոլոր կողմերին պարզաբանումների համար դիմած լրագրողը դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացել։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League