Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ապրիր յուրաքանչյուր օր այնպես, ինչպես վերջինը, և կգա մի օր, որ դու չես սխալվի. Ռոզա Ֆիլբերգ

LIFE

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Primavera» տեսահոլովակը։ Երգի ընտրության, տեսահոլովակի նկարահանման ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին Citylife.am-ը զրուցեց երգչուհու հետ հենց տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

Citylife.am- Ռոզա’նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ նոր տեսահոլովակիկապակցությամբ։ Կպատմեքթե ինչպե՞ս ստեղծվեց երգը և տեսահոլովակը։

 Ռոզա– Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ շնորհավորանքի համար։
Սկսեմ երևի թե երգից, թե ինչպես այն ստեղծվեց։ Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերի հեղինակը՝ Գոհար Հախնազարյանը։ Եվ կարող եմ ասել, որ մեր միասնական ստեղծագործական համագործակցության արդյունքում իսկապես ստացվեց մի գեղեցիկ երգ։ Երգը կոչվում է “PRIMAVERA”, որը թարգմանաբար նշանակում է գարուն, և քանի որ այժմ ցրտաշունչ ձմեռ է մեզ մոտ, և  մարդիկ ջերմության կարիք են զգում, ես ցանկացա այս երգով մարդկանց հոգիները պարուրել ջերմությամբ և սիրով։ Երգը պարային է, թեթև, հաճելի, ուրախ և իհարկե այն սիրո մասին է։ Տեսահոլովակին անդրադառնալով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ նկարահանող անձնակազմին՝ Սուրեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեսահոլովակի նկարահանումը ընթանում էր այնպիսի վայրերում, որտեղ բավականին ցուրտ էր, և չկար ջեռուցում և կար տեսահոլովակի մեջ մի մաս, որի ժամանակ հատուկ սարքի միջոցով սառը քամի էին փչում։ Այդ ամենը փոքր-ինչ բարդ էր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր։ Ես այդ ամենը հաղթահարեցի, քանի որ այն ջերմ ու բարի մթնոլորտը, որը ստեղծել էր ողջ ստեղծագործական անձնակազմը ինձ մոռացնել էին տալիս այդ պայմանները։ Տեսահոլովակի մյուս մանրամասների մասին կարող եք իմանալ՝ դիտելով այն, քանի որ կարծում եմ, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։

Citylife.am- Հանրությանը հայտնի դարձաք Ձեր եղբոր՝ Մհերի հետ զուգերգից հետո։ Եղբորհայտնիությունը օգնու՞մթե՞

Ռոզա– Կարող եմ ասել, այո՛, այն ինձ որոշ չափով օգնել է։ Միևնույն ժամանակ ասեմ, որ հենց ի սկզբանե էլ չի եղել մտահաղացում այդ ասպարեզում իմ առաջ մղել ի հաշիվ Մհերի։ Առաջին հերթին մեզ մոտ միտք առաջացավ ստեղծել զուգերգ, և մեր համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Հարազատ հոգի» երգը։ Այն իսկապես մեծ հաջողություն ունեցավ և սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ինձ համար գլխավորն այն է, որ ունկնդիրները, իսկապես, զգում են այն անկեղծությունն ու զգացմունքայնությունը, որը դու արտահայտում ես երգի միջոցով: Այդ ամենը արդեն իսկ փաստում է քո աշխատանքի հաջողության մասին։ «Հարազատ հոգի» երգից հետո իմ հետագա երաժշտական գործունեության մեջ Մհերն ինձ օգնում է որպես եղբայր, քանի որ մենք ընտանիք ենք, և բնական է վերջինիս աջակցությունը ինձ։ Ես ”Mger Armenia” փրոդաքշենի կազմում եմ ընդգրկված, և այդ օգնություն չէ, այլ աշխատանք։ Մենք առանձնացնում ենք ընտանեկան հարաբերությունները գործնականից, քանի որ դրանք տարբեր բաներ են։          

Citylife.amՀարազատ հոգի» երգից հետո հանրությանը ներկայացրեցիք եք Ձեր առաջինտեսահոլովակը՝ «Мой отец»-ը։Ի՞նչով էր պայմանավորված երգի ընտրությունըև ինչ դերխաղաց այն Ձեր հետագա երաժշտական կարիերայում։

Ռոզա– Ընդհանրապես միշտ երազել եմ հայրիկիս հետ ինչ-որ երգ կատարել։ Նա ինձ համար հանդիսանում է հիանալի երաժիշտ, դուդուկահար և կլառնետահար։ Եվ երբ պահն էր հասունացել նոր երգի, ես Մհերին տեղեկացրի, որ ցանկանում եմ, որ այդ երգի մեջ հայրիկը նույնպես մասնակցություն ունենա։ Եվ միանգամից միտք առաջացավ ստեղծել երգ նվիրված հայրերին։ Երգի բառերի հարցում մեզ օգնեց Աննա Հովները, և երբ երգն ամբողջովին պատրաստ էր, ես հասկացա, որ դա հենց այն է, ինչն ինձ հարկավոր էր։ Երգն իր բնույթով շատ խորն է, զգացմունքային ու անկեղծ, որտեղ արտահայտված է դստեր անսահման սերը հոր հանդեպ։ Երգը մեծ հաջողություն ունեցավ, որի մասին փաստում են հանդիսատեսի բազում արձագանքները. հիշեցի մի դեպք, երբ միջոցառումներից մեկի ժամանակ, երբ կատարում էի «Мой отец» երգը, ավարտից անմիջապես հետո ինձ մոտեցան մի քանի կանայք և շնորհակալություն հայտնեցին ինձ այդ երգի համար՝ նշելով,որ վաղուց հոր մասին այդպիսի լավ երգ չէին լսել։  Հանդիսատեսի այդպիսի արձագանքներից ես էլ ավելի եմ ինձ պարտավորված զգում անել նրանց համար ավելին։
Citylife.amՏարիները գլորվում ենև ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում էանցյալ։ Բոլորս էլ ունեցել ենք մանկություն և մանկական հուշերորոնք մերհիշողության մեջ են։ Այժմ եթե մի պահ վերադառնաք մանկություն, ի՞նչ հուշ կարող եքմեզ պատմել։     

Ռոզա– Իմ մանկությունն անցել է շատ ուրախ՝ լի հետաքրքիր պահերով ու հիշողություններով։ Մանկության ամենավառ հուշերից մեկը, որ այժմ մտաբերեցի դարձյալ կապված է երաժշտության հետ։ Երբ ես տասներկու տարեկան էի «Россия» պետական կենտրոնական համերգասրահում տեղի էր ունենալու Թամարա Գվերդցետելիի մենահամերգը, որին մասնակցություն էին ունենալու հայրս և երկու եղբայրներս՝ Գոռն ու Մհերը։ Ես շատ խնդրեցի, որ նրանք ինձ նույնպես տանեն իրեց հետ, քանի որ շատ էի ցանկանում առերես հանդիպել երգչուհուն, գնալ ետնաբեմ և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ես ամբողջ համերգի ընթացքում նստած էի համերգասրահում, որտեղից դիտում էի երգչուհու ելույթը:
Համերգի ավարտից անմիջապես հետո, երբ ինձ տարան ետնաբեմ, ես սրտի մեծ թրթիռով սպասում էի, թե երբ է երգչուհին գալու ետնաբեմ։ Եվ հենց ես առերես հանդիպեցի նրան, երջանկության ու ադրենալինի մի հիանալի զգացումներ էին ինձ մոտ: Այդ իսկ վայրկյանից ես հասկացա, որ ես նույնպես ցանկանում եմ երգել ու զբաղվել երաժշտությամբ:
Ինձ մոտ վառ տպավորված հիշողություններից մեկն էլ այն է, երբ Մոսկվայի «Олимпийский» մարզահամերգային համալիրում տեղի էր ունենալու Բեյոնսեի առաջին մենահամերգը, որին ես և Մհերը նույնպես գնացինք։ Հույզերի մի աննկարագրելի զգացումներ էին ինձ մոտ լինել նման համաշխարհային աստղի մենահամերգին։

Citylife.am– Կարելի է ասելոր ամբողջ ընտանիքով կապված եք երգի ու երաժշտությանհետբայց միևնույն ժամանակ ամենքդ ունեք ձեր պատկերացումը երաժշտությանմասին։ Ի՞նչ դեր ունի երգը Ձեր կյանքումև ո՞ր ոճն է ավելի հոգեհարազատ։ 

Ռոզա– Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, և մանկուց լսել եմ տարբեր ոճի երաժշտություն։ Հայրս նվագում էր ժողովրդական երաժշտություն, և ես տանը միշտ լսում էի թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան երաժշտություն։ Արտասահմանյան կատարողներից Ուիթնի Հյուսթոնը,Մրայա Քերին և այլք ինձ համար եղել են ուսուցիչներ։ Երգն ինձ համար ամեն ինչ է, այն իմ կյանքի իմաստն է։ Ինձ դուր է գալիս ցանկացած ոճի երաժշտություն, այդ իսկ պատճառով չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։ Այն ոճը, որով ես եմ ստեղծագործում, սահմանափակված չէ որոշակի կաղապարի մեջ, եթե ասեմ, որ այդ Ռոզա Ֆիլբերգի ոճն է հնչեղ կլսվի։ Առայժմ ես փորձում եմ ինձ տարբեր ուղղվածություններում, և կարծում եմ, որ կարևորն այն է, որ այն, ինչ ես անում եմ, բխում է իմ սրտից։     

Citylife.am-Ռոզա՛կառանձնացնե՞ք մի մասնագիտությունորով կցանկանայիք զբաղվելերգելուն զուգահեռ։

Ռոզա– Ինքս լինելով շատ հետաքրքրասեր մարդ՝ կարող եմ նշել մի քանի մասնագիտություններ, որոնցով կցանկանայի զբաղբել։ Հիշում եմ, որ մանուկ հասակում երազում էի դառնալ քննիչ կամ փաստաբան. ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել գաղտնազերծել որևէ հանելուկ, կամ վերծանել որևէ խնդիր՝ պարզելով ճշմարտությունը։ Իսկ եթե խոսքը գնում է փաստաբանի մասնագիտության մասին, ասեմ, որ ինքս արդար մարդ եմ և կցանկանայի պաշտպանել մարդկանց։ Առհասարակ ունեմ բազում նախապատվություններ, և եթե զբաղվեի դրանցից որևէ մեկով, ապա միանշանակ այն կանեի շատ բարձր մակարդակի, քանի որ եթե մարդ նախաձեռնում է ինչ-որ մի բան, այն պետք է շատ լավ անի. ինձ այդպես են դաստիարակել դեռ մանկուց:

Citylife.am- Բնավորությամբ ինչպիսի՞ն եք դուք։ Կարո՞ղ եք առանձնացնել այն երեքհատկանիշներըորոնք պետք է ունենան Ձեզ շրջապատող մարդիկ։      

Ռոզա– Իմ բնավորության գծերի մասին չեմ սիրում ինքս խոսել։ Փորձելով առանձնացնել ինձ բնորոշ հատկանիշներ՝ կարող եմ նշել ազնվությունն ու անկեղծությունը։ Միաժամանակ կարող եմ ընդգծել այն բնավորության գիծը, որը տանել չեմ կարողանում մարդկանց մեջ. դա դավաճանությունն է։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ շրջապատող մարդկանց, այսինքն՝ իմ ընկերներին, ծանոթներին, ապա ինձ համար գլխավոր նախապայմաններից մեկը հասկացող լինելն է։ Ես ինքս բնավորությամբ այնպիսին եմ, որ փորձում եմ մտնել մարդկանց դրության մեջ, ըմբռնել վերջիններիս հոգեվիճակը, և հետևաբար ինձ համար շատ կարևոր է, որ նրանք էլ փորձեն հասկանալ ինձ. չէ՞ որ յուրաքանչյուր մարդու բնավորության մեջ կան որոշակի բարդ գծեր, որոնք ուղղակի պետք է հասկանալ և միևնույն ժամանակ փորձել օգնել նրանց դուրս գալ ծանր հոգեվիճակից։ Ինձ շրջապատող մարդկանց բնավորության հատկանիշներից կառանձնացնեմ ազնվությունը, անկեղծությունը՝ առաջին հերթին իրենք իրենց հանդեպ, և իհարկե հավատարմությունը, որը ինձ համար գլխավոր նախապայմաններից մեկն է ընկերության մեջ։

Citylife.amԿա՞ ինչոր մեկըորից միշտ ինչոր բան ունեք սովորելու։       

Ռոզա– Հայրս…բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ամենակարևոր բաները ես սովորում եմ կյանքից։

Citylife.amԽնդրում եմ շարունակել հետևյալ միտքըերջանկությունն ինձ համար…

Ռոզա-…Երջանկությունն ինձ համար այն է, երբ քո սիրելի մարդիկ առողջ են, երջանիկ և միշտ ժպտում են։ Եվ, վերջապես ինձ համար երջանկությունն այն է,  երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես և ապրում ես ներդաշնակության մեջ քո իսկ մտքերի, ցանկությունների, ծրագրերի հետ միասին։

Citylife.am-Կյանքում կա՞ կարգախոսորով առաջնորդվում եք։        

Ռոզա -Ապրիր յուրաքանչյուր օր այնպես, ինչպես վերջինը, և կգա մի օր, որ դու չես սխալվի։

Citylife.am- 2016-ը Ձեզ համար հաջող և բուռն ստեղծագործական տարի էրիսկ ի՞նչ նործրագրեր ունեքորոնք պետք է իրակացնեք  2017-ին։     

Ռոզա-2016 թվականը ինձ համար շատ կարևոր և միևնույն ժամանակ բուռն ստողծագործական տարի էր։ 2017 թվականից ակնկալիքներս էլ ավելի մեծ են, ես շարունակում եմ ստեղծագործել և, չցանկանալով փակագծերը բացել, կարող եմ միայն ասել, որ մոտակա ամիսների ընթացքում կլինեն նոր երգեր և շատ հետաքրքիր նախագծեր, որոնք պատրաստվում եմ ներկայացնել հանդիսատեսի դատին։

Citylife.am-Անչափ շնորհակալ եմ, Ռոզա՛, անկեղծ ու հաճելի հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Ռոզա-Ես նույնպես շնորհակալ եմ Ձեզ, շատ հաճելի էր շփվել Ձեզ հետ։ Քանի որ տարին նոր է սկսվել, ցանկանում եմ բոլորին մաղթել առողջություն, հաջողություն, երջանկություն և թող Ձեր մտերիմները միշտ լինեն Ձեր կողքին։

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions