Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Հայկական ամենագեղեցիկ և հետաքրքիր 5 սովորույթները

LIFE

Հայաստանն այսօր այն հատուկենտ երկրներից է, որը կարողացել է պահպանել իր իրական հոգևոր հարստությունն ու հատկապես կրոնը, դարավոր մշակույթն ու ազգային ավանդույթները: Դրանք պահպանվում են ոչ միայն հենց հայաստանցիների կողմից, այլ նաև սփյուռքում բնակվող հայերի:

 

1. Հայկական հյուրընկալություն

Մեր հյուրասիրության մասին ամբողջ աշխարհում լեգենդներ են պտտվում: Յուրաքանչյուր առիթի ժամանակ այստեղ սեղան է բացվում՝ լինի դա տանը, թե աշխատանքի վայրում: Հայերը կարծում են, որ ինչքան շատ հյուրասիրեն այլոց, այնքան շատ երջանկություն կվերադառնա իրենց:

 

2. Երեխայի ծնունդը

Որպես կանոն՝ հայկական ընտանիքները բազմազավակ են լինում, հատկապես նրանք, որոնք ապրում են գյուղերում: Այստեղ երեխայի ծնունդն իսկական ուրախություն է, հատկապես եթե տղա է լույս աշխարհ գալիս: Ընդունված է երեխային ցույց չտալ օտար մարդկանց, քանի դեռ չի լրացել նրա 40 օրականը: Հին ժամանակներում այն տան դիմաց, որտեղ երեխան ծնվում էր, երաժշտություն էին միացնում, իսկ տունը զարդարում էին կանաչ ճյուղերով՝ որպես ծննդյան շարունակության նշան:

 

3. Հայկական հարսանիքներ

Մեզ մոտ հարսանիքները մեծ շուքով են նշվում: Մեր օրերում այլևս արդիական չէ այն սովորույթը, որի ժամանակ հարսանիքը նշում էին ողջ գյուղով մի քանի օր շարունակ, սակայն, միևնույն է, հյուրերը մինչ այսօր էլ շատ են լինում: Քավորն ու քավորկինը զույգին հարազատ մարդիկ են լինում, որոնք պետք է հետևեն, որ նորակազմ ընտանիքը ամուր լինի և զարգանա: Ամենաթանկարժեք նվերը հիմնականում հենց նրանք են տալիս: Նորապսակներին ընդունված է թանկարժեք իրեր նվիրել, գումար կամ էլ տնային օգտագործման համար նախատեսված պարագաներ: Հարսանեկան արարողության հաջորդ օրը փեսայի կողմից կանայք են այցելում նորպսակների տուն՝ իրենց հետ բերելով կարմիր խնձոր՝ հարսի մաքրության և անմեղության նշանը:

 

4. Գինեգործություն և կոնյակի արտադրություն

Յուրաքանչյուր հայ գիտի, որ երբ Նոյը կանգ առավ Արարատի վրա, առաջին հերթին այնտեղ խաղողի որթ տնկեց: Իսկ ավանդական գինեգործությունն այստեղ շատ վաղուց է զարգացել: Մի քանի ուսումնասիրություններ ասում են, որ Հայաստանում գինի սկսվել է արտադրվել դեռևս մ.թ.ա. XI-X դարերում: Տեղի խաղողի տեսակների առանձնահատկությունն այն է, որ դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում, որը մշակման ընթացքում մեծ քանակությամբ սպիրտ է արտադրում: Օտարերկրացիներից շատերը Հայաստանն ասոցացնում են անմիջապես կոնյակի հետ: Այս խմիչքի պատրաստումը սկսվել է XIX դարում: Կոնյակի պատրաստման համար օգտագործվում է ամենաբարձր որակի խաղող, որն աճում է Արարատյան դաշտում:

 

5. Ավանդական ազգային տոներ

Փետրվարի վերջին Հայաստանում նշում են Տրնդեզը, որը եկել է հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու բակում ընդունված է խարույկ վառել, որի վրայով պետք է թռչեն նորապսակները: Եվս մեկ տոն՝ նվիրված գարնան գալստին՝ Ծաղկազարդը, որի ժամանակ մարդիկ եկեղեցի են այցելում՝ ուռենու ճյուղեր օրհնելու, իսկ չամուսնացածների և երեխաների գլուխներին այդ ճյուղերից հյուսված ծաղկեպսակներ են դնում: Վարդավառը հայերի սիրելի տոնն է, երբ բոլորն իրար վրա ջուր են լցնում՝ լինի դիմացինը ծանոթ, թե անծանոթ: Սուրբ Վալենտինի տոնի նախօրյակին Հայաստանում նշում են Սբ. Սարգսի տոնը: Աղջիկները աղի բլիթ են պատրաստում և ուտում են այն քնելուց առաջ: Համարվում է, որ այն մարդը, ում հետ հետագայում պետք է աղջիկը կապի կյանքը, երազում նրան ջուր կբերի:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder