Սահակաշվիլի․ Վրացիները Ուկրաինան կխլեն Պորոշենկոյից ու Ավակովից
INTERNATIONAL NEWSՎրացիները կխլեն Ուկրաինան երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյից ու ՆԳ նախարար Արսեն Ավակովից։ Այս մասին Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մենք Ուկրաինան կխլենք Պորոշենկոյից, Գրոյսմանից ու Ավակովից ու իսկապես կվերադարձնենք սովորական, տառապած ուկրաինացիներին»,- հայտնել է Սահակաշվիլին։
«Ավակովը երկրում ամեն ինչին «տիրացել է»։ Եվ գազի հանքավայրերի հանդեպ վերահսկողությունը, եւ ֆինանսական հոսքերը, եւ վաեւրչապետն էլ ասես նրանց գրպանում է, եւ Պորոշենկոն էլ վախենում է նրանց մասնավոր զինված խմբերից ու ստիպված է պայմանավորվել խորհրդարանում։ Եվ հանկարծ հայտնվել են այդ վրացիները ու փորձում են կանգնեցնել ուկրաինացիների կողոպուտը»,- այսպես է նկարագրել իրավիճակը Սահակաշվիլին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



