Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Շոգի պատճառով ավելացել են սրտանոթային հիվանդների՝ բժիշկներին դիմելու դեպքերը. Մարինա Օրդյան

SOCIETY

Հունիս-հուլիսյան շոգերի պատճառով էականորեն ավելացել է սրտանոթային համակարգին առնչվող բողոքներով դիմող հիվանդների քանակը: Tert.am–ի հետ զրույցում հայտնեց սրտաբան, «Դիագնոստիկա» բուժմիավորումում սրտաբանական կլինիկայի ղեկավար Մարինա Օրդյանը։

Ըստ նրա՝ մասնավորապես, ավելացել են հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդները, որոնց արդեն իսկ նշանակված է դեղորայք զարկերակային ճնշման բարձրացման դեպք, այս շոգերին  օգտագործելով այն, կարող են ունենալ զարկերակային ճնշման անկումներ, ինչից խուսափելու համար պարտադիր է բուժող բժիշկների  հետ դեղերի քանակը, պարբերականությունն ու չափաբաժինները վերստին ճշտելը:

«Այս տարի էլ, ինչպես ամեն տարի այս եղանակներին ավելանում է սրտանոթային հիվանդութուններով տառապող հիվանդների քանակը, և սա պայմանավորված է նրանով, որ այդ ծանր շոգերը այս հիվանդները չեն կարողանում տանել: Մանավանդ տարեց հիվանդները կամ նրանք, ովքեր տառապում են  հիպերտոնիկ կամ սրտի իշեմիկ հիվանդություններով»,– ասաց նա:

«Եվ այս առումով պրոբլեմները կարող են լինել 2 տեսակի, նախ, զարկերակային գերճնշումով հիվանդները, որ արդեն իսկ ֆիքսված դոզաներով ստանում են դեղահաբեր, այս շոգերին իրենց մոտ նկատվում է ճնշման անկում և շարունակելով խմել նշանակված դեղորայքը հին դեղաչափերով, իրենց մոտ կարող է կտրուկ իջնել ճնշումը»,– նշեց Մարինա Օրդյանը՝ ավելացնելով, որ դրա համար պարտադիր է այս շոգ եղանակին իրենց բուժող բժիշկների  հետ դեղերի քանակը, պարբերականությունն ու չափաբաժինները վերստին ճշտելը:  

Մարինա Օրդյանը նաև տեղեկացրեց, որ ավելացել է նաև սրտամկանի ինֆարկտով հիվանդների քանակը և սա էլ պայմանավորված է շոգերով՝ հեմոդինամիկ խանգարումներով. այսինքն` արյան շրջանառության խանգարումներ, արյան թանձրացում և ինչը հանգեցնում է տրոմբների առաջացման:

Այս իսկ պատճառով, սրտաբանը հիվանդներին հորդորում է շոգ եղանակին հնարավորինս շատ ջուր կամ հանքային ջուր խմել: Եթե սրտանոթային հիվանդներին այս պայմաններում խորհուրդ է տրվում օրական խմել 1.5-2 լիտր, ապա նման հիվանդություններից չտառապողներին՝ 2-2.5 լիտր՝ ջրազրկումը կանխելու համար: 

Նաև սրտանոթային հիվանդների խստիվ հակացուցված է ցերեկային ժամերին՝ ժամը 12։00-17։00-ի սահմաններում գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, իսկ եթե նման անհրաժեշտություն կա, ապա հորդորվում է կրել գլխարկ, գլխաշոր կամ անձրևանոց: Ոչ սրտանոթային հիվանդներին նույնպես  խորհուրդ է տալիս պակասեցնել ակտիվ ֆիզիկական գործունեությունը, եթե սենյակը կամ մարզասրահը զովացնելու հնարավորություններ չկան: 

Նշենք, որ այս օրերին շատերը բողոքում են քնկոտությունից, հատկապես ցերեկային ժամերին, երբ շատ շոգ է: Շատերը դա պայմանավորում են առկա բարձր ռադիացիոն ֆոնով: Սակայն Մարինա Օրդյանը նկատեց, որ մարդկանց քունն առաջին հերթին տանում է զարկերակային ճնշման անկման պատճառով: Այսինքն, երբ շոգերին կատարվում է արյան պերիֆերիկ անոթների լայնացում, զարկերակային ճնշումն իջնում է: 

Իհարկե, սրտաբանը չի ժխտում, որ այստեղ դեր ունի նաև արևի ակտիվությունը, որը վերջին 2 շաբաթում շատ բարձր է:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns