Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «Ռեալը»
SPORTՀարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ լքել Մադրիդի «Ռեալը»,- գրում է «A Bola»-ն՝ հղում անելով «El Confidencial»-ին:
Պորտուգալիայի ազգային հավաքականի 32-ամյա ավագը Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Չիլիի հետ խաղից հետո զրուցել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ռոնալդուն վստահեցրել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «սերուցքայինների» ճամբարը:
«Թիմակիցներիս հետ ճաշի ժամանակ նշել եմ, որ ինձ դուր չի գալիս հարկերից խուսափելու թեման: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ լքել «Ռեալը»,- ասել է Ռոնալդուն Պերեսին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ու նախագահը կհանդիպեն հուլիսի վերջին:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



