Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Գյուղնախարարությանը հատկացված բյուջետային միջոցներն ուղղվել են ոլորտում առաջնահերթ ծրագրերի իրականացմանը

ECONOMICS

 Անցած տարի  ճշտված  պետական  բյուջեով և ՀՀ կառավարության   պահուստային  ֆոնդից  ՀՀ գյուղատնտեսության  նախարարությանը հատկացվել է 10 միլիարդ 997.8 միլիոն դրամ:  Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Նշված միջոցներից 7 միլիարդ 267 միլիոն դրամն  ուղղվել է բյուջետային ծրագրերի իրականացմանը, 444 միլիոն դրամը՝    վարկային ծրագրերի համաֆինանսավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը: 

Հատկացված ֆինանսական ռեսուրսներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորտում  առաջնահերթ ծրագրերի իրականացմանը:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով  նախատեսվել է  1 միլիարդ 214 միլիոն դրամ:  Իրականացվել է կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, անասնահակահամաճարակային կանխարգելիչ շուրջ 9  միլիոն միջոցառում, որի արդյունքում հանրապետությունում ապահովվել է կայուն անասնահամաճարակային վիճակ:

«Բույսերի պաշտպանության միջոցառումների» ծրագրով  նախատեսվել է 150 միլիոն  դրամ: Ծրագրով իրականացվել են կրծողների, մորեխների և անտառի վնասակար օրգանիզմների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ, որի արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսա­սանիտարական վիճակ։ Պայքարը իրականացված տարածքներում ապահովվել է 80-85% արդյունավետություն:

«Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 71.3 միլիոն դրամ: Ավելի քան 76.3 հազար հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետազոտություններ: Մշակված ագրոքիմիական քարտեզների և պարարտացման երաշխավորագրերի օգտագործումը հնարավորություն է տալիս կոնկրետ պայմաններին և ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան կիրառել պարարտացում, որը բերքատվության և արտադրանքի որակի բարձրացման կարևորագույն երաշխիքներից է: 

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 1 միլիարդ 163 միլիոն դրամ: Հանրա­պե­տության կառա­վարության կողմից հաս­տատ­­ված կարգին համապա­տաս­խան՝ գյուղա­տնտե­սու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են մատչելի տոկո­սադրույքով (14 %-ով), հայկական դրամով վարկեր, որի 6 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար սահմանվել է արտոնյալ ժամկետ` առնվազն 6 ամիս: Վարկերը տրամադրվել են մինչև 2 տարի ժամկետով, առավելագույն մայր գումարը կազմել է 3 միլիոն  դրամ:

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքիձեռքբերման համար» ծրագրով նախատեսվել է 330 միլիոն դրամ: Ծրագրի գծով  առաջացել է շուրջ 54,6 մլն դրամի տնտեսում:  Դիզելային վառելանյութի 1 լիտրի չսուբսիդավորված գինը կազմել է 335 դրամ, որից  55 դրամը սուբսիդավորվել է ծրագրի շրջանակներում: Արդյունքում 1 լիտրը հողօգտագործողների վաճառվել է 280 դրամով:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference