Հիվանդանոց ուղեգրված երեխաների 40%-ը կարող էր բուժվել ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից. հետզոտություն
SOCIETY«Վորդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել է մարզերում իրականացվող մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի մասին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ներկայացվել է վերջին 6 ամսվա ընթացքում ստեղծված 6 տեսանյութ, որից 5-ը նախատեսված է հղիների համար, իսկ 1-ը՝ երեխաներին առաջին օգնություն տրամադրելու մասին է։
«Վորդ Վիժն Հայաստան»-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկանում են իրենց ծրագրերով նպաստել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին։
Ներկայացնելով Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրած հետազոտության արդյունքները` առողջապահական ծրագրերի ղեկավար Կարինե Աբելյանը նշել է, որ առաջնային օղակից հիվանդանոց ուղեգրած երեխաների 40%-ը կարող էր բուժվել իր ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի կողմից։
Ծանոթացնելով առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող բարեփոխումներին` Լևոն Ալթունյանն առաջարկել է հետագա կրթական և մյուս ծրագրերը համապատասխանեցնել նախարարարության գերակա ծրագրերին։
«Առաջնային օղակում աշխատանքի արդյունավետության բարձրացմաննուղղված ծրագրերում մենք կարող ենք մեկտեղել մասնագիտական ներուժը»,-ասել է նախարարը` աաջարկելով առաջիկա դասընթացների թեմաները համատեղ կազմել։
Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը»։



