Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի. սպորտի նախարարը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ իր հարաբերությունների մասին
SOCIETYԺամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, բան չի մնացել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, Ազգային ժողովում լօրագրողների հետ զրույցում ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, թե չի ճանաչում Ռոստոմյանին։
«Հանդիպել եմ Ռուբեն Հայրապետյանի հետ 2011–2012 թվականին ֆուտբոլի ֆեդերացիայում, եթե չեմ սխալվում, լավագույն տասնյակը որոշելու նախագիծ էր քննարկվում, հանդիպել ենք, ուղղակի մոռացել ա»,–ասել է նախարարը՝ հավելելով, թե ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի։
«Ժամանակը ամեն ինչ իրա տեղը կդնի, բան չի մնացել, վերջի վերջո ֆուտբոլիստները կհասկանան, որ ամենակարեւորը ազգային հավաքականում մասնակցելն է, միջանձնային հարաբերությունները չպետք է ազդի ընդհանուր գործի վրա, միջանձնային հարաբերությունները պիտի զրոյական լինի, եւ մարզիկները, եւ մնացած բոլորը վերջիվերջո կհասկանան»,–ասել է նախարարը։



