Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Գալուստ Սահակյանը կարևորում է Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև համագործակցության խորացումը

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Պատմության ողջ ժամանակահատվածում հայ-իÖ �անական սերտ առնչությունների գրավականներից մեկը եղել է մշակույթը եւ մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը: Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորվել են բարիդրացիական հարաբերություններ՝ խարսխված փոխվստահության ամուր հիմքերի վրա: Այսօր առանց վարանելու կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:

ԱԺ նախագահը երկկողմ համգործակցության շրջանակում կարեւորել է տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կընձեռի օգտագործելու տնտեսական համագործակցության ամբողջ ներուժը: Գալուստ Սահակյանն ընդգծել է Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ համագործակցության զարգացման եւ խորացման կարեւորությունը: ԱԺ նախագահի խոսքով, Հայաստանը բարձր է գնահատում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից են նաեւ Իրանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունը եւ պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Գալուստ Սահակյանը քաղաքական երկխոսության համատեքստում կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ պատգամավորական բարեկամության խմբերը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժն են. խորհրդարանական մակարդակով երկխոսությունը նպաստում է փոխճանաչելիության բարձրացմանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը. հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով:

Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Էսհաղ Ջահանգիրիի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այսօր երկու բարեկամ երկրների պատմամշակութային եւ քաղաքական հարբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Ըստ պարոն Ջահանգիրիի՝ դրա վառ օրինակը բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերն են: Անդրադառնալով Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությանը՝ Էսհաղ Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պետք է մշակել որոշակի ծրագրեր եւ օգտագործել առկա ներուժը: Եվ այսօր կայանալիք գո րծարար համաժողովը կարող է դառնալ առաջին քայլը: Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության շրջանակում ԻԻՀ առաջին փոխնախագահը փաստել է, որ ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ Իրանի հետ ցամաքային ճանապարհ ունի, եւ այդ փաստը կարող է լավ հնարավորություններ ստեղծել բարեկամ երկրների գործարարների համար:

Պարոն Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում տեղի ունեցող արյունահեղ իրադարձություններին՝ կարեւորելով տարածաշրջանի երկրների դերը ծայրահեղականների գործողությունների կանխման եւ խաղաղության վերահաստատման գործում: Նա նշել է, որ միջազգային ատյաններում պետք է լսելի դարձնել տառապյալ ժողովուրդների ձայնը:

Էսհաղ Ջահանգիրին անդրադարձել է նաեւ Իրանի նահանգների եւ Հայաստանի մարզերի միջեւ արդյունավետ համագործակցությանը՝ նշելով, որ սա կարող է ավելի խոր շփումների նախադրյալը դառնալ:

Ընդգծելով բարեկամ երկրների խորհրդարանների դերակատարումը հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ Էսհաղ Ջահանգիրին իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ատյաններում Իրանին աջակցելու համար:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding