Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար
SOCIETYԱդրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:
Հաջըհասանլիի փաստաբան Նեմաթ Կարիմլիի հաղորդմամբ` իր պաշտպայալը ձերբակալվել է Մասալլըի մզկիթում քարոզ իրականացնելու պատճառով:
«Քարոզը չի պարունակել հակաօրինական կամ քաղաքական բնույթ ունեցող ոչ մի տարր, սակայն քարոզից անմիջապես հետո նրան ձերբակալել են»,- ասել է Հաջըհասանլիի փաստաբանը:
Հաջըհասանլիին առաջադրվել է անօրինական կրոնական քարոզչություն իրականացնելու մեղադրանք և նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



