Ֆրանսիայում ձերբակալվել է ահաբեկչություն ծրագրած երիտասարդը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Տարասկոն քաղաքում իրավապահ մարմինները ձերբակալել են մի երիտասարդի, ով ծրագրել էր ահաբեկչություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հատնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա ձերբակալումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ, սակայն ԶԼՄ-ներն այդ մասին իմացել են միայն հուլիսի 3-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունն արդարացնելու և ահաբեկչություն ծրագրելու հոդվածներով:
Նշվում է, որ 21-ամյա երիտասարդը սոցիալական ցանցի միջոցով գովաբանել է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին, ով պատասխանատու է Ուտոյա կղզում 77 մարդու սպանելու և 319-ին վիրավորելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



