G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են Պուտինի մի շարք հանդիպումներ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են մի ամբողջ շարք երկկորղմ շփումներ:
«(ՌԴ-ի) նախագահ (Պուտինի) համար պլանավորված են մի ամբողջ շարք երկկողմ շփումներ»,- լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե Մոսկվան եւ Վաշինգտոնը որոշել են արդյոք գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակը եւ թեման: Նա նշել Է, որ այդ մասին կհաղորդվի, երբ լիովին ձեւավորվի Համբուրգում Ռուսաստանի ղեկավարի մնալու ծրագիրը, որտեղ պետության ղեկավարը կգտնվի հուլիսի 7 – 8-ը:
Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ՏԱՍՍ-ին հաղորդել Է, որ Պուտինը Համբուրգում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի եւ Հարավային Կորեայի նախագահներ Էմանուել Մակրոնի եւ Մուն Չժե Ինի, ինչպես նաեւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:-0-/34/ Պուտին, G20-ի գագաթնաժողով, հանդիպումներ



