Ինչու են կանայք դաշտանային փուլում ավելի շատ քաղցրավենիք ուտում
LIFEՆախադաշտանային շրջանում շատ կանայք քաղցրեղենի պակաս են զգում և համեմատաբար շատ են ուտում՝ օրական 500 ավելորդ կալորիա օգտագործելով: Հետազոտության համաձայն, որի սա կարող է կապված լինել այս շրջանում հորմոնների մակարդակի փոփոխության հետ: Ինչպես գիտենք նախադաշտանային փուլը շատ հաճախ ուղեկցվում է փքվածությամբ, փորի ու մեջքի հատվածում ցավերով, տրամադրության կտրուկ փոփոխությամբ, իսկ քաղցրավենիքը այս փուլում կանանց օգնում է ավելի հեշտ հաղթահարել այս ամենը: Պարզվում է` դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ կանանց մոտ մի քանի հարյուր գրամ ավելորդ քաշ է առաջանում՝ ի տարբերություն ամսվա մյուս օրերի: Հետազոտողները կարծում են, որ նախադաշտանային սինդրոմի ժամանակ շատ ուտելը բացատրվում է էստրոգենների, պրոգեստերոնի, ինչպես նաեւ, երջանկության հորմոնի՝ սերոտոնինի մակարդակի փոփոխությամբ, որի հետևանքով էլ տեղի են ունենում տրամադրության առավել հաճախակի եւ կտրուկ անկումներ: Նախադաշտանայաին փուլում խորհուրդ է տրվում ուտել վարսակ, չրեր, հատիկավոր հաց, բրինձ յոգուրտ, մրգեր: Նրանք համոզված են, որ այս դեպքում առողջության համար ավելի պակաս օգտակար մթերքների հանդեպ ուտելու ձգտումը եւ դրա հետեւանքները զգալիորեն կնվազեն:




