Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ պետդեպը հրապարակել է Հայաստանում կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցը

INTERNATIONAL NEWS

Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու հաստատում եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը՝ միաժանակ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան: Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպի հրապարակած՝ «Միջազգայ ին կրոնական ազատություն-2014» զեկույցի՝ Հայաստանին առնչվող հատվածում:

Զեկույցում նշվում է, որ 3.1 միլիոն (2014 թվականի հուլիսի տվյալներով) բնակչություն ունեցող Հայաստանում 2011 թվականի տվյալներով բնակչության 92 տոկոսն իրեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է համարում: Մյուս կրոնական խմբերի մեջ, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, մտնում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաների տարբեր խմÕ �եր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ), եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սուննի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ և հեթանոսներ:

Եզդիները հիմնականում կենտրոնացված են Արագած լեռանը հարող գյուղական բնակավայրերում` մայրաքաղաք Երևանից դեպի հյուսիս- արևմուտք: Հայ կաթոլիկները հիմնականում բնակվում են հյուսիսում, մինչդեռ հրեաները, մորմոնները, բահայականներն ու ուղղափառ քրիստոնյաները, ինչպես նաև հիմնականում շիա մահմեդականների փոքրիկ համայնքը` կազմված իրանցիներից ու Միջին Արևելքի երկրներից եկած ժամանակավոր բնակիչներից, բնակվում են Երևանում:

ԱՄՆ պետդեպի զեկույցում նշվում է, որ թեպետ Սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական ազատությունը և կրոնական հավատքի դավանելու, այն ընտրելու կամ փոխելու իրավունքը, սակայն երկրի Մայր օրենքը նաև ճանաչում է «հայ առաքելական եկեղեցու առանձնահատուկ դերը՝ որպես ազգային եկեղեցի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման մեջ, և ազգային ինքնության պահպանման գործում»: Սահմանադրությունը հստակորեն ընդգծում է ցանկացած մարդու դավանանքի ազատությունը՝ սահամանփակելով այն միայն այն պարագայում, երբ դա վնասում է հանրային անվտանգոÖ �թյանը, առողջությանն ու բարոյականությանը:

ԱՄՆ պետդեպի նոր զեկույցում ընդգծվում է, որ թեպետ օրենքը սահմանում է, որ հանրային կրթությունն աշխարհիկ է, սակայն հայկական դպրոցներում 5-11-րդ դասարանների աշակերտներն անցնում են Հայ առաքելական եկեղեցու պատմություն: Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու այդ դասագրքերի և դասընթացը վարող ուսուցիչների պատրաստման գործընթացին: Զեկույցում նշվում է, որ դասընթացներից աշակերտները հրաժարվել չեն կարող: Հիշատակվում է նաև այն փաստը, որ Հայ առաքեալական եկեղեցու հետևորդներն ունեն անվճար մուտք կամ իրավունք ունենալու ներկայացուցիչներ հիվանդանոցներում , մանկատներում, գիշերօթիկներում, զորամասերում, մինչդեռ մյուս կրոնական խմբերի ներկայացուցիչները վերոնշյալ վայրերում կարող են իրենց ներկայացուցչին ունենալ միայն այդ նպատակով հարցում անելու և դրական պատասխան ստանալու պարագայում:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding