Սպիտակ տունը բացահայտել է Թրամփի աշխատակազմի և խորհրդականների աշխատավարձերի չափը
INTERNATIONAL NEWSՍպիտակ տունը Կոնգրեսին է ներկայացրել իր ամենամյա զեկույցը` բացահայտելով նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամների աշխատավարձերը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, Սպիտակ տան անձնակազմի 22 անդամ ստանում են 179 700 դոլար առավելագույն աշխատավարձ: Նրանց թվում են գլխավոր ստրատեգ Սթիվ Բենոնը, խորհրդական Քելիան Քոնվեյը, աշխատակազմի ղեկավար Ռեյնս Փրայբուսը, քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը, Սպիտակ տան խորհրդական Դոնալդ ՄքԳենը, մամլո քարտուղար Շոն Սփայսերը, սոցիալական մեդիայի տնօրեն Դեն Սկավինոն:
Առավելագույն աշխատավարձ Բարաք Օբամայի օրոք ստանում էր 16 աշխատակից` ըստ նախորդ տարվա հաշվետվության:
Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և փեսա Ջարեդ Կուշները, որոնք երկուսն էլ որպես խորհրդական են աշխատում Սպիտակ տանը, աշխատավարձ չեն ստացել: Մինչդեռ նշվում է, որ տնտեսության հարցերով Թրամփի գլխավոր խորհրդականն, ով Goldman Sachs-ի նախկին գործադիր տնօրենն է, 30 000 դոլար աշխատավարձ է ստանում:



