Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ-ում թուրք գիտնականները վախենում են Էրդողանի բռնաճնշումներից

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկրում զբաղվում է պրոֆեսորների, քաղաքական գործիչների եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հտապնդումներով` նրանց մեղադրելով հեղաշրջման կազմակերպման մեջ, սակայն ծանր վիճակում են հայտնվել նաեւ ԱՄՆ-ում գտնվող գիտնականները: Այս մասին The Chronicle-ի իր հոդվածում նշում է Նել Գլուքմանը:

Նրանցից մեկը Հենրի Բարքին է, Լիհայի համալսարանի թուրք պրոֆեսոր: Նա այլեւս չի կարող այն երկիր վերադառնալ, որտեղ ծնվել է, քանի որ նրան կարող են կալանավորել հեղաշրջման կազմակերպման մեղադրանքով: Չնայած Բարքին, հնարավոր է, Թուրքիա երբեք չվերադառնա, նա նաեւ ԱՄՆ քաղաքացի է, այդ պատճառով շարունակում է The Washington Post-ում եւ The New York Times-ում գրել թուրքական քաղաքականության մասին:

Շատ գիտնականներ են ծանր վիճակում հայտնվել: Մի կողմից նրանք իրենց պարտքն են համարում հրապարակավ խոսել Թուրքիայում ակադեմիական ազատության ճնշման մասին, մյուս կողմից`պետք է հաշվի առնեն, որ Էրդողանի կառավարությունը գործողություններ է նախաձեռնում ոչ միայն իրենց նկատմամբ, այլ նաեւ նրանց ընտանիքների եւ ընկերների: «Նրանցից ոմանք, որոնք Էրդողանին քննադատել են, լռել են: Մյուսները, որոնք որոշել են մշտապես այստեղ բնակվել, հրապարակավ խոսում են` իմանալով, որ չեն կարող վերադառնալ»,- ասում է Բարքին:

Դենիել Մունյերը, որը «Գիտնականները` սպառնալիքի ներքո»  կազմակերպության ներկայացուցիչ է, որն զբաղվում է հալածվող գիտնականներին արտասահմանում տեղավորելով, նշել է, որ 2016 թվականի հունվարից իրենք թուրք գիտնականներից ավելի քան 500 հայտ են ստացել: Ավելին` նրանցից մի քանիսը, որոնք արտասահմանում են բնակվում, մտահոգված են, որ չեն կարող ազատորեն Թուրքիա մեկնել հետազոտություններ կատարելու:

Հոդվածում նշվում է, որ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մուղե Գոչեքը որոշել է իր տեսակետը հրապարակային հայտնել, երբ սպանվել է նրա ընկերը` հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Այդ ժամանակ Միչիգանի համալսարանում նա արդեն աշխատում էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի վրա: Նրա խոսքով` երկար տարիների ընթացքում իր դասախոսություններին ներկա են եղել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Թուրքիայի հյուպատոսությունների ներկայացուցիչները: Հարցուպատասխանի ժամանակ նրանք իրեն համոզել են, որ ինքը չպետք է խոսի Հայոց ցեղասպանության մասին: «Ես դեռեւս հույս եմ փայփայում այնտեղ վերադառնալու մասին»,- ասում է նա:

Հեղինակն ընդգծում է, որ շատերը հայտարարություններ կատարելիս զգուշավոր են, քանի որ հույս ունեն, որ կկարողանան հայրենիք վերադառնալ: Պրոֆեսորներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, քանի որ Թուրքիայում ընտանիք եւ ընկերներ ունի,  կարծում է, որ օրերից մի օր կկարողանա տուն վերադառնալ: Բռնաճնշումներից հետո նա որոշել է Միացյալ Նահանգներում մնալ, որտեղ ոչ միայն անվտանգ աշխատանք կունենա, այլեւ իր տեսակետը հրապարակային արտահայտելու ազատություն: «Անձնական դրդապատճառներով ես չեմ ցանկանում բռնապետության մեջ ապրել, ինչպես նաեւ մասնագիտական տեսակետից: Ես ինչպես կարող եմ ակադեմիկոս լինել մի երկրում, որտեղ ակադեմիական ազատություն չկա»,- նշում է նա:

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG