Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Արարատում չսիրած փեսային աներձագները ծեծի են ենթարկել, նա էլ դանակահարել է նրանց

SOCIETY

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գրիշա Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 28-ամյա Գրիշային մեղադրանք էր առաջադրել երկու տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով:

Երկու տուժողները Գրիշայի համար օտար մարդիկ չէին՝ նրա կնոջ եղբայրներն էին: Ըստ մեղադրանքի՝ Գրիշա Հ.-ն 2015 թվականի հունվարին ամուսնացել է Արարատի մարզի բնակչուհու հետ: Վերջինիս հարազատները դեմ են եղել նրանց ամուսնությանը, «քանի որ չեն հավանել Գրիշային»:

Այդ հանգամանքով  պայմանավորված՝ Գրիշայի ու նրա կնոջ հարազատների միջև հարաբերությունները տևական ժամանակ լարված են եղել, բայց հետզհետե սկսել են կարգավորվել:

2016 թվականի հունվարի 25-ին Գրիշան կնոջ հետ վերջինիս եղբայր Մելքոնի կողմից հրավիրված է եղել նրա հայրական տանը կազմակերպված խնջույքին, որին մասնակցել են բարեկամներ, ընկերներ: Ներկա են եղել նաև Գրիշայի կնոջ մյուս երկու եղբայրները՝ Պարույրն ու Ֆրունզը: Խնջույքի ընթացքում, ըստ մեղադրանքի, Գրիշան առաջարկել է «հոտնկայս խմել հայ զինվորների կենացը», որի ժամանակ նրա աներձագ Պարույրը, որ նստած էր սեղանի հակառակ ծայրում, չի կարողացել բաժակը չխկացնել Գրիշայի բաժակին: Վերջինս դրանից, ըստ մեղադրանքի, վրդովվել է: Բացի այդ, Գիշան, ըստ մեղադրանքի, վիրավորվել է նաև նրանից, որ Պարույրը, տուն մտնելիս, իրեն ձեռքով չի բարևել, անվանել է «պապայիս փեսա»:

Առաջացած հարցերի շուրջ Գրիշան միջանցքում վիճել է Պարույրի հետ՝ նրան մեղադրելով իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար: Ըստ մեղադրանքի՝ հասկանալով, որ Գրիշան խմած է, չցանկանալով անհեթեթ խոսակցությունը վերածել վիճաբանության, Պարույրը մի քանի անգամ ներողություն է խնդրել Գրիշայից, բայց վերջինս չի հանդարտվել:

Խոսակցությանը միջամտել է Պարույրի եղբայր Ֆրունզը: Նա Գրիշային հորդորել է վերջ տալ անախորժ խոսակցությանը: Բայց Գրիշան առաջարկել է գնալ Արտաշատ՝ խոսելու: Գրիշան ու Ֆրունզը դուրս են եկել բակ: Նրանց հետևից բակ են դուրս եկել Պարույրն ու Մելքոնը: Երբ Գրիշան ու Ֆրունզը հասել են վերջինիս հոր մեքենային, «փեսայի ամբարիշտ պահվածքից զայրացած Ֆրունզը բռունցքով հարվածել է Գրիշային, վերջինս մեջքով հենվել է մեքենայի բեռնախցիկին:

Գրիշայի ու Ֆրունզի միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Գրիշան, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Ֆրունզի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքի, լյարդի, ստամոքսի վնասումների, ներքին արյունահոսության ձևով:

Երբ Պարույրը տեսել է, որ Գրիշան դանակահարել է Ֆրունզին, մոտեցել է եղբորն օգնելու, Գրիշան նույն դանակով հարվածել է Պարույրի կրծքավանդակին՝ նրա առողջությանը ևս պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, ձախակողմյան հեմոթորաքսի ձևով»: Միջամտել են հյուրերը, ովքեր Ֆրունզին տուն են տարել, իսկ Մելքոնը Գրիշայի ձեռքից խլել է դանակը, նրան ուղեկցել է գյուղից դուրս, որտեղից Գրիշան դիմել է փախուստի: Նախաքննական մարմինը Գրիշա Հ.-ին տուժողների կողմից ծեծի ենթարկելու մասով քրեական հետապնդում չի իրականացրել՝ ծեծված փեսայի բողոքի բացակայության հիմքով:

Գրիշա Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:  Նա հայտնել է, որ տուժած աներձագներից՝ Ֆրունզը  եղել է իր ընկերը, ինքը նրա միջոցով է ծանոթացել նրա քրոջ՝ իր ապագա կնոջ հետ: Աղջկա ընտանիքը դեմ է եղել իրենց ամուսնությանը, բայց իրենք հակառակ նրանց դիմադրության՝ ամուսնացել են:

Դրանից հետո իր ու կնոջ հարազատների հարաբերությունները լարվել են, մի քանի ամիս ընդհանրապես հարաբերությունները խզված են եղել: Միայն դեպքից մի քանի ամիս առաջ են սկսել քիչ-քիչ շփվել:

Բայց իր նկատմամբ նրանց վերաբերմունքի մեջ գրեթե ոչինչ չի փոխվել: Նրանք իրեն վերաբերվել են՝ ինչպես օտարի: Աներձագներից՝ Մելքոնը բնակվել է Մոսկվայում, ինքը նրան ընդամենը երեք անգամ է տեսել: Դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 25-ին հենց Մելքոնի ծննդյան օրն է եղել, այդ կապակցությամբ խնջույք են կազմակերպել նրանց հայրական տանը:

Մելքոնը Հայաստանում էր, նա անձամբ զանգել ու իրենց հրավիրել է: Ժամը 20-ն անց 30-ի սահմաններում ինքն ու կինը գնացել են վերջինիս հայրական տուն: Հյուրերն արդեն հավաքվել էին: Ինքը սեղան է նստել, խմիչք է օգտագործել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League