Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխատանքը պետք է գերազանցի տարիքը. Կարո Բալյան

LIFE

Citylife.am- Բալյան բացի այն, որ տիրապետում եք ռեժիսորային՝ նաև դերասան եք, մինչ թատրոն ընդունվելը որևէ կերպ արտահայտե՞լ եք ձեր տաղանդը: Օրինակ` դպրոցում ներկայացումների մասնակցու՞մ էիք:

Կարո– Բա դուք գիտեք ինչի՞ եմ թատերական ընդունվել .. ես նորմալ երեխա էի, խելքս գլխին , ուզում էի իրավաբանական տալ, էնքան կողքից ասեցին դերասան դարձիր, չուզեցի նեղացնել (ժպտում է) 6-7 տարեկանից տարբեր խմբակներ էի գնում,դպրոցում էլ էի ակտիվ, «4 բոյիս» դերեր էի ստանձնում .. հիմա որ հիշում եմ… բայց դե ո՞վ կմտածեր,իմանայի էդպես կլիներ,դպրոցից դուրս կգայի:
Citylife.am- Առաջին անգամ ոտք դնելով թատրոն, ինչպիսի՞ն էին զգացողությունները, հիշու՞մ եք:
Կարո– Առաջին անգամ չեմ էլ հիշի՝ երբ եմ ոտք դրել թատրոն: Ամեն բան այնքան սահուն է ստացվել, որ հիմա չեմ կարող հիշել:

Citylife.am- Ոչ մի դերասան ամեն օր քսանչորս ժամ շարունակ դերասան չի լինում. հարկ եղած պահերի՞ն եք միայն խաղում, թե՞ կյանքը հենց խաղ է ձեզ համար:

Կարո- Եթե դերասանը ուշադիր է լինում բեմում տարբեր դերեր կերտելը նրան սովորեցնում է մի շատ կարևոր բան՝ կյանքում չխաղալ: Երբ շատ ես խաղում բեմում, կյանքում դրա կարիքն ու անհրաժեշտությունը էլ չի լինում:

 

Citylife.am- Արդյո՞ք դերասանությունը միջոց էր ռեժիսորի մասնագիտություն ձեռք բերելու համար:

Կարո– Թատերական ընդունվելիս հույս ունեի, որ գոնե ռեժիսուրա կնդունվեմ, որովհետև եղբայրս հավատացնում էր, որ իմ արածը մայմունություն է (առ այսօր կարծիքը չի փոխել), բայց դե կուրս հավաքողը Ն. Ծատուրյանն էր ու չնայած նրան, որ 3-րդ հայտով էի նշել դերասանական բաժինը, ինձ համառորեն տարավ իր կուրս, որն էլ եղավ առաջին գլոբալ ամենաճիշտ բանը իմ կյանքում:
Իսկ դրամ. թատրոնի ռեժիսուրան, որպես մասնագիտություն,ես արդեն ձեռք բերեցի ավարտելուց տարիներ անց Մոսկվայում ՝ ավարտելով մագիստրատուրան:

Citylife.am- Եթե հնարավորություն ընձեռնվեր ֆիլմ նկարահանել ձեր կյանքի մասին, հատկապես ո՞ր ժամանակահատվածը կներկայացներ այն։

Կարո- Բանակում ծառայելու ընթացքում ես մոտ 4 ամիս գտնվել եմ Մուրացանի Նյարդային բաժանմունքում․կյանքիս ամենաուրախ ամիսներից էր (ժպտում է), այդ մասին վստահ ֆիլմ կնկարեի:

Citylife.am- Կյանքի ո՞ր տարիքն է շրջադարձային եղել ձեզ համար:

Կարո- Ամեն տարիք էլ շրջադարձային մի փուլ բերում է իր հետ.. սխալ կլինի նշել մի տարիք, երբ կյանքը հենց շրջադարձների վրա է:

Citylife.am- Եթե ձեր տարիքն ու աշխատանքը դնեք մի նժարին, ի՞նչ եք կարծում դրանք հավասար կլինեն:

Կարո– Աշխատանքը պետք է միշտ գերակշռի, չնայելով տարիքին … գնալով առաջ պիտի աշխատանքի նժարը ծանրանա, եթե անգամ դու 100 տարեկան ես:

Բլից հարցեր

Citylife.am- Ի՞նչն է առավոտյան ստիպում վեր կենալ անկողնուց:

Կարո– Ոչինչ էլ չի ստիպի, եթե թատերականում դաս չունենամ ու թատրոնում փորձի չլինեմ:

Citylife.am- Սիրելի երաժշտությունը, որն ամբողջական է դարձնում ձեզ:

Կարո– Երաժշտական առումով, շատ են: Նայած տրամադրության, բայց հիմնականում Վիսոցկի, Ֆորշ, Բրեգովիչ:

Citylife.am- Վիրտուալ թե՞ կենդանի շփում:

Կարո– Չէ, բնական է, որ կենդանի շփում:

Citylife.am- Ամենասիրելի վեբ-կայքը:

Կարո– Դե պիտի գովազդով զբաղվեմ: Շեքսպիրյան փառատոնի կայքը: (Ժպտում է)

Citylife.am- Սիրելի զբաղմունքը:

Կարո– Սիրելի զբաղմունքն էլ կախված է տրամադրությանից:

Citylife.am- Տաղանդ, որի մասին քչերը գիտեն:

Կարո– Պրոֆեսիոնալ ծովում խեղդվող եմ, (չնայած լողալ գիտեմ):

Ctylife.am- Իր, որը մանկուց ձեզ հետ է:

Կարո– Ոչ մի իր էդքան ներվ չունի երկար ինձ դիմանալու:

Citylife.am- Ամենակրեատիվ ծննդյան օր, որ նշել եք:

Կարո– Առանձնապես չեմ նշում շուքով:

Citylife.am- Աշխատանք ,որը երբեք չեք կատարի:

Կարո– Կրեմատորիայում չեմ աշխատի, անգամ եթե սովից մեռնեմ:

Citylife.am- Ո՞վ է ընտրում ձեր հագուստները:

Կարո– Ես 32 տարեկան եմ, էդ տարիքը ձեզ ոչինչ չի՞ հուշում (ժպտում է):

Citylife.am- Ի՞նչն է ամենից շատ անհարմարություն պատճառում:

Կարո– Շատ շքեղ ու գլամուր միջավայրերը:

Citylife.am- Ամենից շատ ի՞նչն է նյարդայնացնում կանանց մեջ:

Կարո– Կանանց մասին վատ բան չեմ ասի, գործ չունեմ, Աստված կպատժի:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder