Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Եղեք գեղեցիկ և խնամված` առանց չափի զգացումը կորցնելու․ Լառա Կոտինյան

LIFE

Էսթետիկ բժշկությունը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ՝ շտկելով դեմքի և մարմնի խնդիրներիը: Աշխարհում արդեն 50-60, իսկ Հայաստանում` արդեն 10-15 տարի է, ինչ գործում է էսթետիկ բժշկությունը: ԱՄՆ-ում բոտոքսը հաստատվեց որպես կոսմետոլոգիական մեթոդ՝ պայքար կնճիռների դեմ, միյայն ա անցյալ տարի: Այս ամենի և էսթետիկ շտկումների մասին Citylife.am-ը խոսեց բժիշկ կոսմետոլոգ Լառա Կոտինյանի հետ:

Citylife.am- Լառա, զբաղվում եք էստետիկ բժշկությամբ․ ինչպիսի՞ միջամտություններ է կատարում ձեր կենտրոնը:

Լառա– Այո՛, բժշկությունը այն ճյուղն է, որով զբաղվում եմ, կատարում եմ ներարկումներ` հիալուրոնաթթվի օգնությամբ:Citylife.am- Եթե խոսենք մաշկի խնդիրների մասին․ էսթետիկ շտկումները հիմնականում կատարվում են այրվածքների, սպիների, կորյակներ, տարիքային բծերի (կնճիռներ) դեպքում: Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր հաստ շուրթեր ունենալու մոլուցքով են տարված

Լառա– Էսթետիկ շտկումները կատարվում են ոչ միայն խնդրի առկայության դեպքում, նաև մաշկը երիտասարդացնելու և հմայք հաղորդելու համար: Սակայն կան դեպքեր, երբ տվյալ մաշկին հակացուցված են էսթետիկ միջամտությունները: Օրինակ` կելոիդային սպիների առկայությունը, աուտոիմուն հիվանդությունները,արյան մակարդելիության խնդիրնը և այլն: Պրոցեդուրան նաև հակացուցված է հղիներին և կերակրող մայրերին: Ինչ վերաբերում է հաստ շուրթերին պետք է նշեմ,որ յուրաքանչյուր մարդու պատկերացումները գեղեցկության վերաբերյալ տարբեր են,իսկ հաստ շուրթերը գեղեցիկ երևալու նախապայմանը չէ: Պարզապես խորհուրդ եմ տալիս լինել գեղեցիկ և խնամված` առանց չափի զգացումը կորցնելու:

Citylife.am- Լառա, արդյո՞ք շուրթերի մեծացումը բացի այն, որ ծավալ է հաղորդում նաև սնուցում է մաշկը՝ տալով փափկություն:

Լառա– Շուրթերի ծավալի և ձևի փոփոխությունները կատարվում են մի շարք տարբերակներով: Դրանց մեջ են մտնում սեփական ճարպի ներարկումը և այլ վիրահատական միջամտություններ: Սակայն մեր կենտրոնում միջամտությունը կատարվում է հիալուրոնաթթվի օգնությամբ, որը մաշկին հաղորդում է փափկություն և խոնավեցում:Citylife.am- Արդյո՞ք շրթունքների ծավալի ավելացումը անհարմարության զգացողություն չի առաջացնում:

Լառա– Եթե վերաբերվում է հիալուրոնաթթվի տարբերակով ծավալ հաղորդելուն, ապա` միանշանակ չկա ոչ մի անհարմարավետության զգացում:

Citylife.am- Ինչպե՞ս եք վերաբերվում լիպոֆիլինգի ներարկմանը, երբ սեփական յուղով կատարվում է շուրթերի ծավալի մեծացում:

Լառա– Չեմ ցանկանա վատ որակավորում տալ այդ մեթոդին: Անձամբ ես չեմ աշխատում այդ տարբերակով:

Citylife.am- Ձեր դիտարկմամբ արդյո՞ք շրթունքների հաստացմանը դիմող կանանց թիվն ավելացել է:

Լառա– Այո պահանջարկը շատ է, սակայն բժշկի օբյեկտիվ մոտեցումը կարևոր է:Citylife.am- Բոտոքսն էսթետիկ բժշկության մեջ մի միյայն ուղղված է կնճիռների հարթեցման համար, սակայն կարծիք կա նաև, որ բոտոքսը շուրթերի ծավալի մեծացման համար է արվում: Ճիշտ է՞ արդյոք:

Լառա– Բոտոքսը չի կարող դեր հանդիսանալ շուրթերի ծավալի մեծացման, քանի որ ինքներդ նշեցիք այն հանդիսանում է կնճիռների հարթեցման մեթոդ: Ընդամենը աղջիկներին կխնդրեի լինել տեղեկացված:

Citylife.am- Բոտոքսի օգտագործման ժամանակ բարդություններ են առաջանում հատկապես, երբ տվյալ նյութը պատահաբար ընկնում է դիմային երակի մեջ: Վտանգն առկա է, քանի որ նյութն արգելափակում է թթվածնի մուտքը գլխուղեղ: Մասնագետը հատկապես ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի:

Լառա– Հարկ է նշել, որ մասնագետը պետք է ուշադրություն դարձնի ցուցումներին և հակացուցումներին` հետագա բարդություններից խուսափելու համար:Citylife.am- Որպես կանոն տարիքային փոփոխության հետևանքով առաջացած էսթետիկ բնույթի խնդիրներըը հնարավոր է լինում շտկել 3-5 այցելության ընթացքում։ Մեթոդն ի՞նչ հակացուցումներ ունի:

Լառա- Կախված է այն խնդրից որով դիմել է պացիենտը, ամեն դեպքում մի պրոցեդուրան բավարար չէ, 3-ից 5 այցելությունների ընթացքում արդյունքը կարող է լինել լիարժեք:

Citylife.am- Աշխատանքը կատարում եք տեղայի՞ն, թե՞ ընդհանուր անզգայացմամբ:

Լառա– Պրոցեդուրաները կատարում եմ տեղային անզգայացմամբ, ինչն էլ ապահովում է կոնկրետ հատվածի 60-80% անզգայացումը: Կախված է նաև պացիենտի հոգևիճակից և նյարդային համակարգից: Որքան հանգիստ՝ այդքան արդյունավետ:

Citylife.am- Պրոցեդուրան ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում և ի՞նչ հաճախականությամբ:

Լառա– Խորհուրդ է տրվում 18 տարին լրացած անձանց: Սակայն կան պրոցեդուրաներ, որոնք տարիքային են, իսկ հաճախականությունը կախված է աշխատանքից և խնդրի խորությունից:

 

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions