Վեց նշան, որ պետք չէ նրան պատասխանել
LIFE1. Նա արդեն սեքսի մասին է խոսում, իսկ դուք դեռ չեք էլհանդիպել
Եթե շարունակում ես նրա հետ նամակագրությունը, ցույց ես տալիս, որ նորմալ ես ընկալում կնոջ հանդեպ նման անհարգալից վերաբերմունքը: Բայց դա նորմալ չէ:
2. Նա զայրանում է, երբ երկար ժամանակ չես պատասխանում
Դու նրան ոչինչ պարտական չես: Նա քեզանից ինչ-որ բան պահանջելու իրավունք չունի: Հնարավոր է՝ դու զբաղված ես կամ պարզապես չես ցանկանում այդ պահին շփվել: Եթե նա զայրանում է հիմա, ապա ի՞նչ կլինի, երբ սկսեք հանդիպել: Նրան ո՛չ ընկերուհի է պետք, ո՛չ էլ քո պատասխանը: Նրան օգնություն է հարկավոր:
3. Նա ստանդարտ, շարքային արտահայտություններով է խոսում
«Դու այնպիսին չես, ինչպես բոլորը» եւ այլն: Այն, ինչ ակնհայտորեն նրա սրտից չի բխում:
4. Նա ստորացնում է քեզ
Սա որոշ տղաների մարտավարությունն է: Նրանք փորձում են նվազեցնել քո ինքնագնահատականը՝ ասելով. «Հիմար մի՛ եղիր», «Ի՞նչ ես ձեւեր թափում» եւ այլն: Նրանք պարզապես ուզում են հասնել ցանկալիին:
5. Նրա մասին ինչ-որ տհաճ բան ես իմանում
Լինի դա որեւէ մեկնաբանություն ուրիշի լուսանկարին կամ տարօրինակ գրառում սոցցանցի էջում, կամ էլ պարզապես նախկինի մասին պատմություն: Դա կարող է շատ պարզ բան լինել, բայց տարօրինակ զգացողություններ առաջացնել քեզ մոտ, որոնք հանգիստ չեն տալիս:
6. Իմանում ես, որ նա ընկերուհի/կին ունի
Երբ դուք երկար ժամանակ նամակագրության մեջ եք, եւ դու տեղեկանում ես, որ նա ազատ չէ: Դա վատ նշան է: Եթե նույնիսկ նա ասում է, որ արդեն ամուսնալուծվում է, միեւնույն է, նա հենց սկզբից քեզ հետ ազնիվ չի եղել:



