Լոնդոնում Audi A3 ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է դեռահասների խմբի մեջ:
BBC News-ը հայտնում է, որ նախնական տեղեկություններով` զոհվել է 16-ամյա մի աղջիկ: Եվս 6 դեռահաս հիվանդանոց է տեղափոխվել կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով:
Ոստիկանության տեղեկություններով Audi-A3-ի վարորդը գլխի վնասվածք է ստացել եւ առաջիկայում բուժօգնության կդիմի: Իրավապահները կասկածում են, որ դեռահասների վրաերթը կանխամտածված է եղել:



