Արթիկում հրդեհից վնասվել են չբնակեցված երկհարկանի շինության ավտոտնակը և այդտեղ կայանված «Toyota Prado»-ն
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա խանութում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորկու փողոցի թիվ 4 հասցեին մոտակա չբնակեցված երկհարկանի շինության ավտոտնակում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 01:32-ին, մարվել՝ 02:20-ին: Այրվել են ավտոտնակի կախովի առաստաղը (36 քմ), մետաղապլաստե 3 դուռ և ավտոտնակում կայանված «Toyota Prado» մակնիշի 99 AR 399 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



