Թրամփը CNN-ի համար նոր անուն է մտածել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է CNN-ն այլեւս «ֆեյք նորություններ» չանվանելու եւ կորպորացիան «խարդախ նորություններ» վերանվանելու մասին:
«Լենտա»-ի փոխանցմամբ` Twitter-ի իր գրառման մեջ ԱՄՆ նախագահը նշել է, որ «ֆեյք եւ խարդախ լրատվամիջոցներն» աշխատում են հարապետականներին համոզել, որ պետության ղեկավար սոցցանցերից չպետք է օգտվի: «Սակայն հիշեք, որ 2016-ի ընտրություններում ես հաղթել եմ հարցազրույցների, ելույթների եւ սոցցանցերի օգնությամբ: Ես պետք է հաղթեի ֆեյք նորություններին, եւ ես դա արեցի: Մենք կշարունակենք հաղթել»,- գրել է Թրամփը: Դրանից հետո նա եւս մեկ թվիթ է հրապարակել. «Ես մտածում եմ ֆեյք նորությունների CNN-ը վերանվանել խարդախ նորությունների CNN»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի բացառում CNN հեռուստաալիքի դեմ դատական հայցի ներկայացումը: Այս մասին ուրբաթ հայտնել էր CBS հեռուստաընկերությունը` ներկայացնելով եւ մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ղեկավարի արտահայտությունները` ԱՄՆ Հանրապետական կուսակցության օգտին դրամահավաքի նպատակով ընդունելության ժամանակ, որը հունիսի 28-ին կազմակերպվել էր Վաշինգտոնի նրա սեփական հյուրանոցում:



